Քոչարյան-Սարգսյան հանդիպում չի եղել. Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մինչեւ ընտրվելն ասել էր՝ ցանկություն ունի հանդիպելու ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: «Հրապարակ» թերթը գրել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում եղել է, սակայն երկու կողմերը չեն ցանկանում այդ մասին բարձրաձայնել: Araratnews.am-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ Արմեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ հանդիպում եղե՞լ է: «Հանդիպում չի եղել»,- ասաց երկրորդ նախագահի մամուլի խոսնակը:
Ցանկություն ունի՞ Ռոբերտ Քոչարյանը Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու հարցին Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Այդ հարցի մասին չեմ հետաքրքրվել»: