1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 մարտի 2019թ., 00:00
Ոչ պարտադիր պարտություն Սարաեւոյում Լենան, Լուլուն եւ Լիլոն Տասնյակ հազարավոր բրիտանացիներ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվե Թմրադեղերի բիզնես ունենալու մեջ կասկածվող Վովայի Արշակը վերադարձել է Հայաստան Ռոբերտ Քոչարյանի ամբողջ տեղաշարժը տեղի է ունենում ԱԱԾ անմիջական մասնակցությամբ. Ալումյան Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի լճեր»-ում Արցախցի 10-ամյա Միշան հիացրել է ռուսական «Голос»-ի ժյուրիին Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը տեղայկ չի, որ Համազգային թատրոնը շենք է ունենալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վաղը կժամանի Վրաստան Այս դատական ակտը ոչ մի ձևով պատճառաբանված դատական ակտ չէ. Հայկ Ալումյան Ադրբեջանի ԶՈւ զորախումբը մասնակցել է Պակիստանի զորահանդեսին Ո՞նց կարելի է Մարտի 1-ը բացահայտված համարել, երբ գոնե մեկ մարդու սպանողը բացահայտված չէ. Ալումյան Ճկուն ողնաշարով դատավորները պատրաստ են հարմարվել պատվերներին. Հայկ Ալումյան Հիմա Արսեն Թորոսյանը նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին ուժային եռամարտի Եվրոպայի գավաթում արժանացել է արծաթե մեդալի (վիդեո) ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են Հզոր պայթյուններ` Աֆղանստանի մարզադաշտերից մեկում. կան զոհեր և վիրավորներ Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան Արտակ Զեյնալյանի հասցեին սպանության սպառնալիքներ են տվել. կասկածյալի անձը հայտնի է Ռոմանոսին զանգի, ասա՝ էս ո՞ւմ պարտականությունն ա. Նիկոլ Փաշինյանը սատկած շներ տեսավ (Տեսանյութ) Բերման է ենթարկվել ավտոկայանի սեփականատիրոջ մեքենան այրելու մեջ կասկածվող անձը Թուրքիայի հարավում նոր երկրաշարժ է գրանցվել Չեչեն կալանավորներն ի նշան բողոքի մեխեր են մտցրել իրենց որովայնների մեջ Նատալյա Օրեյրոն Պուտինից ռուսական անձնագիր է խնդրել Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ Էրդողանի այցը Ռուսաստան նախատեսված է ապրիլի 8-ին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից ո՞վ է ամենապարտաճանաչը, ամենաքնկոտը, ամենաշատախոսը (Տեսանյութ) Արտակ Դավթյանը բանակի ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել Որքանով են երեւանցիները ուշադիր քաղաքի մաքրությանը. փորձարկում՝ Հյուսիսային պողոտայում Բալիում ռուս զբոսաշրջիկի ուղեբեռում քնած օրանգուտան է հայտնաբերվել «Տարբեր վերմակներն ուղղակի հրաշալի են», եւ հանկարծ չասեք, որ ձեզ չենք նախազգուշացրել Մենք չենք կարող խզել «Սանիտեկի» հետ պայմանագիրը. Հայկ Մարության Լեհաստանում կառուցվելու է ԱՄՆ զենքը պահելու օբյեկտ Դավիթ Տոնոյանն Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է շփման գծում եւ սահմանին տիրող իրավիճակը «Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը կլինի խոսակցություն Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ, ոչ ավելին» Պետական հիմնարկներում ապրիլի 7-ը՝ առանց պարգեւավճարի. Չեն ուզում ընկնել «կատոկի» տակ Որքան կլինի պետությանը վերադարձող փողի ծավալը եւ ուր են դրանք գնալու Թռչնամիսը թանկացել է 300 դրամով. որն է պատճառը Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել նիստի ժամանակ շոկոլադ ուտելու համար Պորոշենկոն վստահ է, որ հաղթելու է ընտրություններին` անկախ իր ցածր վարկանիշից Հայաստանը Ինտերպոլով 380 անձի է որոնում Եթե չքայլեք, երկար չեք ապրի. Լուկաշենկոն պաշտոնյաներին հորդորել է շատ շարժվել Վերջին 18 տարում Եվրամիության երկրներում ահաբեկչության զոհ է դարձել 753 մարդ. հետազոտություն Կազմակերպության ուղիներն օգտագործելու Ադրբեջանի փորձերն անհաջողության են մատնվում. ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ղեկավար Ֆրանսիայում այսօր կանցկացվի «դեղին բաճկոնների» շարժման 19-րդ բողոքի ակցիան Գիտնականները իմացել են սենյակային հարմարավետ ջերմաստիճանի գաղտնիքը Զելենսկին առաջարկում է հարկերից խուսափող ուկրաինացիներին բանտ նստեցնել Հենրիխ Մխիթարյանի հարցը՝ հայ երկրպագուներին Ար­դարադատության 2 փոխնախարարների աշխատանքից ազատման պատճառը Ամանորը ՀՀ-ից դուրս նշել էր. վարչապետի հրահանգը չէին կատարել Նիկոլ Փաշինյանի թվացյալ կայունությունը. Իշխանությունը տաք է պահում թեման «Գլխառադ». Շինարարները ռիսկի են գնացել «նոր Հայաստանում» Ի հեճուկս միջազգային իրավունքի եւ առանց երկրների աջակցության․ Թրամփը առաջարկում է Գոլաններն իսրայելական ճանաչել «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել». Մանվել Գրիգորյանը նախընտրում է ԿԳԲ-ի պադվալը Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը կառավարական ամառանոցում հանդիպո՞ւմ էին Հայաստանը պատրաստ է օգնել Նոր Զելանդիային ահաբեկչության ժամանակ օգտագործված զենքի գրությունների ծագումը պարզելու հարցում «Որ ավտոբուսներում քիչ բամբասեիք, էս օրին չէիք հասնի». ՊԵԿ-ում այլեւս պարգեւատրում չի լինի Գարիկ Սարգսյանն իր անձնական գործի համար մարզպետարանի իրավաբանին է ուղարկել. փաստաբան Հայտնի է Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացման օրը․ սպասվում է ներկայանալի միջոցառում ԱԺ-ում ամեն ինչ չէր, որ «հալած յուղի» նման է գնում. լարված են Ռուբինյանի ու Եղոյանի հարաբերությունները Դոլարի փոխարժեքը Ռուսաստանում նվազում է. որքա՞ն ժամանակով Նիկոլ Փաշինյանը, օպտիմալացնելով կառավարությունը, մտադիր է ուռճացնել իր աշխատակազմը. առաջարկվում է 600-ի փոխարեն 750 սահմանել «Թավշյա» կոռուպցիան եւ արբիտրաժի իրական խնդիրը Հյուսիսային պողոտայում գիշերը 1-ին հրավառություն արած երիտասարդը բերման է ենթարկվել Բողոքի նոր ալիք է հասունանում. այս անգամ ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացման դեմ Ուտրեխտի հրաձիգը պնդում է, որ միայնակ է գործել Անգլիան հաղթեց գերխոշոր հաշվով Միհրան Պողոսյանը հրավիրվել է ՀՔԾ, բայց չի ներկայացել Դա սիրիական տարածք է, որն Իսրայելը գրավել է. ՌԴ ԱԳՆ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս ՌԴ քաղաքացիների 65.3 տոկոսը. հարցում Ֆրանսիայում սկսել են քաղաքապետարաններից զանգվածաբար գողանալ Մակրոնի դիմանկարները Արտակարգ դեպք Լոռու մարզի զինկոմիսարիատում. նախկինում դատապարտված քաղաքացին հայհոյել ու կոտրել է գույքը Կանադայում պատարագի ժամանակ հարձակվել են քահանայի վրա Աշխարհագրության և մաթեմատիկայի դասավանդման նոր մեթոդ. քննարկում ԿԳՆ-ում ԱՄՆ-ը Գոլանները Իսրայելի մաս է ճանաչում ոչ Նեթանյահուին աջակցելու համար․ Թրամփ Փաշինյանը Կասպրչիկի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը Մենք ուժեղացնում ենք ռազմատեխնիկայի որակական բաղադրիչը. ՊՆ Թուրքիայում «վհուկների որսն» ուժգնանում է ԵՄ-ի հետ համաձայնագիրը կարող է վավերացվել մոտ ապագայում. ԱԳՆ Ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 28-ից ապրիլի 1-ը. Սուրենյան
Հարցում

Սկսվել է մինչեւ 1932թ. դեկտեմբերի 31-ը ծնված անձանց ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման գործընթացը

Սկսվել է մինչեւ 1932թ. դեկտեմբերի 31-ը ծնված անձանց ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման գործընթացը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած հետեւյալ անձինք`

1. մինչեւ 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք,

2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձինք,

3. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:

Եթե վերոգրյալ սոցիալական խմբերին դասված անձանցից որեւէ մեկի ամուսինը մահացած է եւ մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:

Ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում եւ անհրաժեշտ փաստաթղթեր:

Ավանդների փոխհատուցման ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ:

Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ` ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուց­ման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակա­յին համամասնություններին համապատասխան:

Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման ծրագիրը 2016 թվականից իրականացվում է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի եւ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման համաձայն:

 

website by Sargssyan