Հյուրանոցի տանիքից Կարիբյան ծովը. տղամարդու էքստրեմալ ցատկի տեսանյութը տարածվել է համացանցում (տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում ցուցադրված է տղամարդու՝ ժայռի եզրին գտնվող հյուրանոցի տանիքից Կարիբյան ծովի բյուրեղյա մաքրությամբ ջուրը ցատկելու դիտարժան պահը:
Տեսանյութն արվել է Սինթ Մաարտեն կղզում: Իր հանգիստը վայելող տղամարդը որոշել է, որ դա դայվինգի համար հրաշալի վայր է:
Նշվում է, որ տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում: Շատերը գովել են տղամարդուն այդչափ էքստրեմալ ու համարձակ լինելու համար:
Աղբյուրը հավելում է, որ Սինթ Մաարտեն կղզին կազմում է Նիդեռլանդների Թագավորության մի մասը: Այն գտնվում է Կարիբյան ծովի հարավային հատվածում: