Դուբայում հային մեղադրում են թմրանյութերի վաճառքի մեջ․ նրան մահապատիժ է սպառնում
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի զալիվա» կայքը, ԱՄԷ-ի իրավապահ մարմինները Դուբայի հայտնի Պալմ Ջումերյա կղզու հյուրանոցներից մեկում ձերբակալել են 38-ամյա հայի։ Նա մեղադրվում է անօրինական կերպով թմրանյութեր օգտագործելու և վաճառելու մեջ։ Թմրանյութերի վաճառքի հսկողության բաժնի աշխատակիցները հայի հյուրանոցի համարից գտել և առգրավել են 10 փաթեթ կամ 113 գրամ կոկաին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, դատը նշանակված է մարտի 22-ին։ Ավելացնենք, որ ԱՄԷ-ում մինչև այդ եղել են դեպքեր, երբ թմրանյութեր վաճառողին դատապարտել են մահապատժի։