Ադրբեջանը զորավարժություններ է սկսել ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտմամբ. Տիգրան Բալայան
Ադրբեջանը զորավարժություններ իրականացնելով խախտել է ԵԱՀԿ առջեւ ստանձնած պարտավորությունները: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտմամբ, առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու»,- գրել է նա: