Վրաստանի նախագահը ԱՄՆ կայցելի
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մարտի 9-10-ը Բրյուսել այցը ավարտելուց հետո մեկնում է Վաշինգթոն: Այս մասին մարտի 11-ին հայտնել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես՝ նախատեսված է, որ Մարգվելաշվիլին հանդիպում կունենա ամերիկացի կենգրեսականների հետ: «ԱՄՆ այցի շրջանակում կքննարկվեն 2 երկրների համագործակցության զարգացման եւ Վրաստանի անվտանգության հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ: