Սլովակիայում կոռուպցիայի դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել
Բրատիսլավայում եւ Սլովակիայի 50 քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել, ցուցարարները պահանջում են վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության հրաժարականը եւ Սլովակիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, նրանք բողոքում են իշխանության վերին օղակներում կոռուպցիայի դեմ, հաղորդում է DW–ն։
Ցույցերը անց են կացվում «Արդար Սլովակիայի համար» կարգախոսի ներքո։ Դրանք կազմակերպել է ընդդիմությունը, որը ստացել է հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկայի աջակցությունը։ Միայն Բրատիսլավայում ակցիային մասնակցել են ավելի քան 40 հազար մարդ։
Ցույցի համար առիթ է ծառայել սլովակցի լրագրող Յան Կուցիյակի եւ նրա հարսնացուի սպանությունը։ Լրագրողը երկրի կառավարության վրա իտալական մաֆիոզների ազդեցության հետաքննություն էր իրականացնում։