ԱՄՆ-ի պետքարտուղարը մարտի 19-ին հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարարին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ` հանդիպման մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն գերմանական «Die Zeit» շաբաթաթերթին տված հարցազրույցում: Նա ասել է, որ քննարկվելու է Սիրիայի խնդիրը, Սիրիայի քրդական ջոկատներին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը դադարեցնելու հարցերը:
Չավուշօղլուն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու թեմային: «ԱՄՆ-ն մեզ չպետք է սպառնա, մենք ՆԱՏՕ-ի դաշնակիցներ ենք: ԱՄՆ-ն շատ երկրների է սպառնում: Այդպես չի կարելի: Ուժեղ լինելը չի նշանակում ճիշտ լինել»,- ասել է Չավուշօղլուն: Նրա խոսքերով՝ եթե ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառի, ապա Թուրքիայի արձագանքը կտարբերվի Ռուսաստանի, կամ այլ երկրների արձագանքներից, քանի որ Անկարան կպատասխանի այդ քայլին: