Այսօր՝ 19 հունվարի 2021թ., 00:00
Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ Շուռնուխ համայնքում էլեկտրական լարեր են անցկացրել, որ անասունները չանցնեն սահմանը Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար. նա անցնում է չորս քրգործերով. Պետրոս Ավետիսյանը չի շարունակի ելույթները «Տոբոլում» Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը խոստովանեց, որ չի հաղթահարել իր առջեւ դրված խնդիրը Ղրիմ կատարած այցերի պատճառով Լիտվան առաջարկում է արգելել Կիրկորովի մուտքը երկիր Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ Youtube-ում հայտնվել է System of a Down ռոք խմբի մասին փաստագրական ֆիլմի թրեյլերը «Արարատ Միրզոյանը ամենաշահագրգռվածը պետք է լինի իր հավաքագրման թերթիկի թեման վերջնականապես հստակեցնելու գործում». Նարեկ Մալյան Նիկոլի հաջորդ գիրքը կարող է կոչվել «Ինչպես քանդել 30 տարվա կառուցածը 3 տարում. Հուշ-ձեռնարկ» Սրանք պարզվում է, նաև անուղղելի տգետներ են. Ա. Զաքարյան Չեմ կարծում՝ Աննա Հակոբյանը Սեյրան Օհանյանին կարող էր հրահանգավորել. Ռուզաննա Խաչատրյան. Տեսանյութ Ուշացած է, բայց այնուամենայնիվ լուրջ քաղաքական-հետազոտական կենտրոն ստեղծելու ժամանակն է, թինգ-թանգով, հրապարակումներով ու դրա վրա ֆինանսներ չպետք է խնայվեն Այսօր Ալիևն է դատում Ռոբերտ Քոչարյանին, դա բոլորիս ամոթն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք մեր պետականությունն ենք կորցնում, մենք մեր երկիրն ենք կորցնում, և այդ ստահակը շարունակում է պաշտոնավարել Հիմա դատը հետաձգվել է, խնդրում եմ՝ այս ձյան տակ, այս եղանակային պայմաններում չմնալ այստեղ, գնացեք տուն. Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ իր աջակիցներին Համազգային խայտառակություն․ «նոյեմբերի 9»–ը շարունակվում է «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած քաղաքականության արդյունքում մենք պարտվեցինք. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Հայրս ամեն ինչ փորձեց անել, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել նրա հետ, լսել. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Քննարկվել են Արցախի սահմանների պաշտպանության, ազգաբնակչության անվտանգության և Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցեր Իրանն ու Ադրբեջանը մայրուղիների միավորման վերաբերյալ համաձայնության են եկել Ընդդիմադիր դաշտում հավաքված տարբեր քաղաքական ուժերն ունեն միասնական օրակարգ՝ Փաշինյանը պետք է հեռանա․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ակամա հիշեցի Թուրքիայում 1960-ին իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները Սթափվելո՞ւ ենք, թե շարունակելու ենք նույն կերպ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ Երկրային կյանքն ավարտել է արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը Զոհված զինծառայողի հայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Մարտունի 3 զորամասի հրամանատարի նկատմամբ Ո՛չ նամուս ունեն, ո՛չ թասիբ, ո՛չ հայրենիք. Իրենք՝ իրենց աթոռը, իրենք՝ իրենց փողը. Ռուսլան Բաղդասարյան (տեսանյութ) Համոզված եմ, որ այն, ինչ կատարվում է այսօր, վաղն, անկասկած, դժվար է լինելու հաղթահարել անհամեմատ ավելի քիչ կորուստներով, քան արդեն ունեցել ենք Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով Ռուսաստանի ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել Արցախից ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների զենք կրելու մասին նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների իրական թվերի մասին՝ անուն առ անուն Կարդինալն ու գործակալը. ով է՞ կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում Պետական ողջ մեքենան իներցիոն ընթացքի մեջ է՝ առանց սահմանված խնդրի եւ նպատակների․ Տիգրան Աբրահամյան Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու. ի՞նչ է պատրաստվում անել դատախազը Ո՞ր հատվածներից են հայտնաբերվել զոհված զինծառայողների մարմինները. Ներկայացնում է անհետ կորածի հարազատը (տեսանյութ) Մեկ այլ՝ «իմքայլական» իրականության մեջ Ի՞նչը պահեց Արսեն Թորոսյանին Փաշինյանի կողքին. Նրան ակնարկներ են արել «Օրենքով գողեր» Գող Ալոյի և Արսեն Երևանսկու «շնորհիվ» 30-ամյա քննիչի կոչումը բարձրացվել է Առողջապահության նոր նախարարի ամուսինը «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. հարցը Եվրադատարանում է Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա. Վանեցյան Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար Օրվա խաղերի անոնս Պատմությունը կրկնվում է. մեկ էլ 2018-ի աշնանն էին Նիկոլ Փաշինյանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մեջ Ցինիզմ է՝ մի թիմ, որը փուռն ա տվել Արցախը, փուռն ա տալիս Հայաստանը, շարունակում է դատել Ռոբերտ Քոչարյանին․Կիվիրյան Փաստերի եւ թվերի արհեստական խառնաշփոթի, հույզերի եւ արժեքների շահարկումների նպատակը մեղավորների կաշին փրկելն է Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոնները Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարն անցնում է 10 դատական գործերով Պանդեմիայի ֆոնին ավելի ու ավելի շատ երեխաներ են կարճատես դառնում. հետազոտություն «Աթլետիկի» մարզական տնօրեն․ Անհավանական է 3 օրում հաղթել «Ռեալին» ու «Բարսելոնային» Նիկոլ, դու մինչեւ ե՞րբ ես քո կեղտոտ լվացքը փռելու աշխարհի առջեւ․ Արագած Ախոյան Դոդոնը Սանդուին մեղադրել է երկրում իշխանությունը զավթելու փորձի մեջ Բաքվում նշել են Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում զոհված զինծառայողների թիվը Իրանի ցամաքային զորքերը զորավարժություններ կանցկացնեն Մակրանի ափին Գերիները ոչ միայն Ադրբեջանի պատանդներն են, այլև ՀՀ իշխանության, իսկ մենք հոգեբանական շանտաժի զոհերն ենք. Ստ. Դանիելյան «Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան Վալդանո․ Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալում» չկա ռմբարկու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը Բեքհեմների որդուն քննադատել են Louis Vuitton-ի նվիրած բլուզը վաճառելու համար Լենա Նազարյանը ռազմական գաղտնիք է հայտնել Ամենքի խնդրով ապրում էր՝ զինվորից մինչեւ սպա․ ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 44 տարեկան Ո՞վ է Փաշինյանի առաջարկած Առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար. պաշտոնական Ամենահամեղ լահմաջոն ու հայկական խոհանոցի բարիքները մեկ հասցեում` Տերյան 23 «Իմ քայլն» արգելափակեց Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարության նախագիծը Մետֆորմինի ընդունումը 3 անգամ նվազեցնում է կորոնավիրուսով վարակված դիաբետիկների շրջանում մահացությունը. հետազոտություն «Ինտերը» կփոխի անվանումն ու տարբերանշանը Լավրով. Արեւմուտքի արձագանքը Նավալնու ձերբակալությանը խորը ճգնաժամից ուշադրությունը շեղելու փորձ է «Քանի կան Նիկոլը եւ նիկոլիզմը 2020 թիվը շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Բա մարդու իրավունքնե՞րը. Քաղաքականություն է, սըր․ Ավետիք Իշխանյանի հոդվածը. Հայկական ստանդարտներ. Անառողջ բարքերի մեխանիզմը Սահմանամերձ շրջանների բնակիչներին անհրաժեշտ է զինել. պատգամավոր Մարուքյանը դիմել է Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին «Շենքի ապականումը շարունակվում է». Դավիթ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի. հայտարարություն
Հարցում

Սերժ Սարգսյանը Բեռլինում ողջունել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցներին

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սարգսյանն այդ արարողությանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով` որպես գնահատական այն ներդրման, որ ունեցել է Հայաստանը շախմատի զարգացման և հանրայնացման գործում:

Մրցաշարի բացման կապակցությամբ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ են ունեցել նաև Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ուլրիխ Կրաուզեն, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, մրցաշարի կազմակերպիչներից` «Ուորլդ Չես» կազմակերպության նախագահ Իլյա Մերենզոնը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Անդրեյ Գուրևը:

Միջոցառման ավարտին ներկայացվել են մրցաշարի ութ աշխարհահռչակ մասնակիցները:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը

Հարգելի՛ պարոն Մակրոպոլուս,
Մրցաշարի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մեծ իրադարձություն է համաշխարհային շախմատի համար. մեկնարկում է հավակնորդների մրցաշարը, որին անհամբեր սպասում են միլիոնավոր երկրպագուներ աշխարհի բոլոր անկյուններում:

Կարծում եմ՝ սա մի առանձնահատուկ հանգրվան է այստեղ գտնվող շախմատային հսկաների համար, ովքեր ընդամենը ժամեր անց ձեռնամուխ կլինեն տիտանական մրցաշարի՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցամարտի իրավունք վաստակելու համար:

Ես հպարտ եմ, նաև՝ երախտապարտ կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունն ընձեռված է ինձ՝ որպես լավագույն գնահատական այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Չնայած Հայաստանն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտերություն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում է նաև ներկայիս հավակնորդ Լևոն Արոնյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում երեք անգամ նվաճել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը:

Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձությունը: Այն շատ նման է կյանքին, որտեղ վերջնական արդյունքը մեծապես կախված է կատարված քայլերից, իսկ խաղի ավարտից հետո բոլոր խաղաքարերը, լինի դա թագավոր, թե՛ հասարակ զինվոր, տեղադրվում են նույն տուփի մեջ: Թերևս, դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկությունը սիրում և խաղում է շախմատ, հայտնաբերում է դրա նորանոր, թաքնված կողմերը, փորձում բացահայտել այս իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորությունը:

Շախմատը խաղ է, բայց նաև արվեստ և գիտություն: Այն մարդուն սովորեցնում է մտքի ու ճշգրիտ հաշվարկի, ստեղծագործելու ու ազնիվ պայքարի մշակույթը: Այն պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը: Գիտակցելով շախմատի դրական ազդեցությունը երեխաների տրամաբանության, ճկունության, ստեղծագործական մտքի զարգացման և այլ հատկանիշների վրա՝ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը շախմատն ընդգրկեց հանրակրթական ծրագրում:

Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր հասարակությունը դա մեծ ոգևորությամբ ընդունեց, և արդեն զգացվում են դրական արդյունքները:
Իհարկե, ուրախ ենք, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը տարածում է գտնում նաև այլ երկրներում:

Այս տարի Հայաստանում բացվեց աշխարհում առաջին շախմատի գիտահետազոտական ինստիտուտը: Հուսով ենք, որ ինստիտուտում շախմատի հիմնա-խնդիրների շուրջ տարվող աշխատանքներն ու ուսումնասիրությունները ի հայտ կբերեն շախմատի դեռևս չբացահայտված կողմերը:

Հարգելի՛ բարեկամներ,

Շախմատի միջազգային ֆեդերացիան, որն այսօր միավորում է 189 երկիր, լինելով կարևորագույն շախմատային մարմին, կրում է մեծ պատասխանատվություն շախմատի զարգացման և տարածման գործում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ին՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ շարունակական և արդյունավետ համագործակցության համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նաև Բեռլինի քաղաքապետարանին և կազմակերպիչներին այս շախմատային տոնը պարգևելու համար: Մրցաշարի բարձր մակարդակով անցկացումը մեծ ներդրում և խթան կլինի շախմատի զարգացման գործում ամբողջ աշխարհում:

Հարգելի՛ շախմատիստներ,

Այս մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է: Հավակնորդի կոչման համար պայքարում են լավագույններից լավագույնները: Այստեղ առաջին և երկրորդ տեղերի տարբերությունը հսկայական է, քանի որ հաղթողը կշարունակի իր պայքարը շախմատային թագի համար: Սակայն մրցաշարում մասնակցությունն արդեն իսկ մեծ պատիվ է յուրաքանչյուր շախմատիստի համար և խոսում է շախմատային մեծ վարպետության մասին: Շատերի համար երազանք և կյանքի նպատակ է այս 8 ընտրյալների շարքում հայտնվելը: Ձեզնից յուրաքանչյուրն այս տեղը վաստակել է երկարատև և համառ պայքարի արդյունքում՝ հաղթահարելով դժվարին ընտրական փուլեր:

Վստահ եմ, որ այս առաջնությունը լինելու է լարված, բայց նաև հետաքրքիր, և մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գեղեցիկ և բովանդակալից պարտիաների:

Գտնվելով աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերի հայրենիքում, որին շախմատային գահը պատկանել է 27 տարի անընդմեջ՝ ցանկանում եմ խոսքս ավարտել նրա խորհրդով. «Եթե տեսնում եք լավ քայլ, փնտրեք ավելի լավը»:

Բոլոր հավակնորդներին մաղթում եմ հաջողություն, և թո՛ղ հաղթի ուժեղագույնը:

Շնորհակալ եմ:

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan