Սպիտակ տունը հայտնել է Կիմ Չեն Ընի հետ Թրամփի հանդիպման պայմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ԿԺԴՀ-ի կողմից կոնկրետ քայլերից հետո, հայտարարել է Թրամփի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նախագահը հանդիպում չի անցկացնի, քանի դեռ չի տեսնում Հյուսիսային Կորեայի կողմից կոնկրետ քայլեր եւ կոնկրետ գործողություններ այնպես, որ նախագահն ինչ-որ բան ստանա», - ասել է Սանդերսը:
«Նախագահը հրավերը ընդունել է այն հիմքով, որ կոնկրետ եւ ապացուցելի գործողություններ կլինեն», - ավելացրել է նա:
Սանդերսը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ԿԺԴՀ-ի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը եւ հանդես կգա ուժի դիրքերից: