Ադրբեջանում վիրաբույժը կանանց մարտի 8-ը շնորհավորել է կտրված ստամոքսներով
Ադրբեջանում վիրաբույժը կանանց մարտի 8-ը շնորհավորել է կտրված ստամոքսներով:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, լուսանկարում դիմակով բժիշկը անսովոր կերպով շնորհավորել է ադրբեջանցի կանանց՝ կտրված մարդկային ստամոքսներից 8 թիվը ստանալով եւ գրելով «մարտ» բառը: Ներքեւում նա թողել է իր ստորագրությունը` «Բժիշկ Ռաֆիեւ»:
Լուսանկարն անտարբեր չի թողել սոցցանցերի օգտատերերին՝ մեկնաբանությունները ինչպես դրական էին, այնպես էլ բացասական:
Ավելի ուշ հայտնի է դարձել «գլուխգործոցի» հեղինակը. նա MedEra Hospital-ի վիրաբուժության բաժնի ղեկավար Ֆարիդ Ռաֆիեւն է: