Հայուհին ռուսական Վլադիմիր քաղաքում անցկացված գեղեցկության մրցույթում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին
Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում ավարտվել է «Վլադիմիրյան երկրամասի ժողովուրդների գեղեցկուհի» մրցույթը, որին մասնակցել են քաղաքում բնակվող 9 տարբեր ազգությունների ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում է eadaily.com-ը, «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին է արժանացել հայուհի Մարիաննա Մնացականյանը, որն աշխատում է տեղի բանկերից մեկում:
Հայաստանի ներկայացուցչից բացի՝ մրցույթին մասնակցել են Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի, դրա կազմի մեջ մտնող Մորդովիայի, Թաթարստանի ու Չեչնիայի, ինչպես նաև Տաջիկստանի, Ուզբեկստանի 20-31 տարեկան գեղեցկուհիները:
Նրանք ոչ միայն ի ցույց են դրել ազգային տարազներով իրենց գեղեցկությունը, այլև սեփական ժողովրդի մշակույթի ու ավանդույթների իմացությունը:
Արդյունքում մրցույթում հաղթել է ազգությամբ ղազախ Մաֆթունա Դավրոնովան: