Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդը Թուրքիային «չարի եռանկյունու» մաս է համարում
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդը Թուրքիային «չարի եռանկյունու» մաս է համարում Իրանի եւ իսլամական խմբավորումների հետ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով եգիպտական Al-Shorouk թերթին, այս մասին արքայազն Մուհամմեդը հայտարարել է եգիպտական թերթերի խմբագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաեւ մեղադրել է Թուրքիային իսլամական խալիֆաթը վերականգնելու փորձերի մեջ, որը մի դար առաջ՝ Օսմանյան կայսրության անկումից հետո վերացել էր: «Չարիքի ժամանակակից եռանկյունին ներառում է Թուրքիային, Իրանին եւ ծայրահեղական կրոնական խմբերին», - ասել է նա: