ՌԴ նախագահի թեկնածուին տեղափոխող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Ինքնաթիռը, որով թռչում էր «Յաբլոկո» կուսակցությունից ՌԴ նախագահի թեկնածու Գրիգորի Յավլինսկին, սրահի ապահերմետիկացման պատճառով ստիպված է եղել 10 հազար մետրից կտրուկ իջնել մինչև 4 հազար մետր բարձրության: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է կուսակցության մամլո քարտուղար Իգոր Յակովլևը:
«Նրանք թռչում էին Գրոզնուց Մոսկվա և, երբ մոտեցել են Մոսկվային, օդաչուն հայտարարել է սրահի ապահերմետիկացման մասին, ինչից հետո ինքնաթիռն սկսել է արագ իջնել 10 հազար մետր բարձրությունից, մինչև 4-5 հազար»,- պատմել է Յակովլևը:
Նրա խոսքով` դա ուղևորներից շատերին մեծ անախորժություններ է պատճառել, ոմանց ականջներից սկսել է արյուն հոսել: Օդանավակայանում ինքնաթիռը դիմավորել են շտապօգնության բրիգադները:
«Յավլինսկու ականջներն են բռնվել, իսկ ընդհանուր առմամբ ամեն ինչ կարգին է»,- ասել է մամլո քարտուղարը: