Չեչնիայում ուղղաթիռի կործանման վայրում գտել են ողջ մնացած 2 մարդու
Փրկարարներին հաջողվել է Չեչնիայում Մի-8 ուղղաթիռի կործանման վայրում ողջ մնացած 2 մարդու գտնել, գտնվել է նաև 3 դի։ Գրում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի իրավապահ մարմիններին: Հայտնի է, որ ուղղաթիռում եղել է 9 մարդ: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 5 մարդու մահվան մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ուղղաթիռն ընկել է Իտում-Կալինսկի շրջանում գտնվող Խանգիխոյ կիրճը: Կործանման պատճառները դեռևս հայտնի չեն: