ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու որոշումը
Ռուսական կողմն անուղղակիորեն իր գնահատականը տվել է հայ-թուրքական արձանագրություններին, քանի որ ռուսական պատվիրակությունը գտնվում էր Ցյուրիխում եւ ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում այդ գործընթացին: Այս մասին մարտի 7-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Գնահատականները ժամանակին տրվել են եւ մեր վերաբերմունքը շարունակում է ակտուալ մնալ: Ռուսական կողմը ելնում է հարաբերությունների կարգավորման կարեւորությունից՝ ի շահ երկու երկրների: Մեր կողմից մշտապես արել ենք ամեն բան հանուն այդ նպատակի»,–հայտարարել է նա: