Էրդողանի որդին հորը համեմատել է Աբդուլ Համիդ Երկրորդ սուլթանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը իր հորը համեմատել է Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի հետ, գրում է թուրքական DHA գործակալությունը:
«Հենց այս երկրում իսկական առաջնորդ է ի հայտ գալիս և անկախ ու ազգային քաղաքականություն փորձում վարել՝ սկսում են անհիմն մեղադրանքներ, փողոցային ցույցեր, ուսանողական շարժումներ»,– ասել է նա։
«Աբդուլ Համիդին ասում էին «Կարմիր սուլթան», ասում էին գող, ասում էին փարավոն: Մահափորձեր էին ձեռնարկում իր դեմ: Այս երկրում կախահան բարձրացրին Ադնան Մենդերեսին, Էրբաքան Հոջաի դեմ հեղաշրջման փորձ արեցին, Օզալին թունավորեցին, բայց Թայիփ Էրդողանի դեմ հեղաշրջում թույլ չենք տա», - ավելացրել է Թուրքիայի նախագահի որդին:
Նա նաև պնդել է, որ վերջին 15 տարիների ընթացքում, երբ երկրի ղեկը ստանձնել է իր հայրը, Թուրքիան գրանցել է անգերազանցելի հաջողություններ և դրանով շարժել ամբողջ աշխարհի նախանձը: