Սարգսյան-Ալիեւ հանդիպումը չի բացառվում, բայց ընտրություններից հետո. Մամեդյարով
Պաշտոնական Բաքուն չի բացառում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով երկու պետություններում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: ԱՊԱ հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանում նախագահ կընտրեն մարտի 2-ին, իսկ Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կկայանան ապրիլի 11-ին:
«Երբ մենք վերջին անգամ քննարկում ունեցանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մենք հաշվի առանք նախընտրական տրամադրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում եւ պայմանավորվեցինք վերադառնալ, երբ էմոցիոնալ այդ ֆոնն ավարտվի: Կան հետաքրքիր գաղափարներ ու արված քայլեր, որոնք արդեն քննարկվել են արտգործնախարարների հետ Կրակովում եւ ավելի վաղ Վիեննայում: Այնպես որ մենք լի ենք էնտուզիազմով եւ ցանկությամբ ակտիվ շարունակել բանակցային գործընթացը, ինչի մասին մեզ մշտապես հորդորում են համանախագահները», - հայտարարել է ադրբեջանցի նախարարը Ժնեւում:
Մամեդյարովն ընդգծել է, որ Բաքվի համար ներկա պահին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք գոյություն չունի: