Ռադայի շենքի մոտ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել
Ժողովրդական պատգամավոր Անտոն Գերաշչենկոն հայտնել է Կիեւի Վերին Ռադայի շենքի մոտ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումների մասին, փոխանցում է «ՈՒՆԻԱՆ»-ը: Նրա խոսքով՝ երկու ոստիկան է վիրավորվել, կոտրվել է նրանցից մեկի անրակը։
Գերաշչենկոն նշել է, որ հանրահավաքը կազմակերպվել է Միխայիլ Սաակաշվիլիի կողմից: Վերին Ռադայի շենքի դիմաց անվադողեր են գլորել՝ փորձելով այրել դրանք: Հանրահավաքի մի քանի մասնակից ոստիկանների ուղղությամբ ծխագլանիկներ է նետել։