Պետդեպարտամենտը հաստատել է մայիսին Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Իսրայելի նախագահն առցանց ռեժիմով հեքիաթներ է կարդում երեխաների համար
- Քաթարն իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին պաղեստինցիներին 480 մլն դոլար կհատկացնի
- Իսրայելում հաշվել են խորհրդարանական ընտրությունների ձայների 97%-ը. Նեթանյաhուն կշարունակի վարչապետ մնալ
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը կսկսի աշխատել արդեն մայիսին, այն տեղակայված կլինի Առնոն թաղամասում՝ Ամերիկայի հյուպատոսության ներկայիս շենքում: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Մենք նախատեսում ենք Երուսաղեմում ԱՄՆ նոր դեսպանատունը բացել մայիսին: Բացումը նվիրված կլինի Իսրայելի 70-ամյակին», - ասել է նա: «Սկզբում դեսպանությունը կտեղակայվի Առնոնում, որտեղ ներկայումս իրականացվում են գլխավոր հյուպատոսության հյուպատոսական գործողությունները»:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը պարզաբանել է, որ «սկզբում դեսպանատունը կազմված կլինի դեսպանից եւ փոքր թիմից»: Ավելի վաղ, այն մասին, որ Երուսաղեմում դիվանագիտական առաքելությունը կարող է աշխատել մայիսին, հաղորդել էր Reuters գործակալությունը: