Ուզում էինք ԱՄՆ-ին օսմանյան ապտակ հասցնեինք, բայց գերմանական հողաթափով ծեծ կերանք․ թուրք կուսակցապետ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի «Բարգավաճում» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլաօղլուն մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումից հետո Die Welt-ի թղակից Դենիզ Յուջելին մեկ օրում ազատ արձակելու լուրը։
«Բարգավաճում» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլաօղլուն իր Twitter-ի էջում գրել է․ «Ոչ ոք թող չնեղանա, ոչ ոք թող չբարկանա։ Թուրքիան ուզում էր ԱՄՆ-ին օսմանյան ապտակ հասցներ, սակայն գերմանական հողաթափով ծեծ կերավ։
Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե իր իշխանության օրոք բացառվում է, որ Դենիզ Յուջելն ազատ կարձակվի։