«Հին Երևան» նախագիծը փակում է մետրոյի զարգացման հեռանկարը
«Հրապարակը» գրում է. «Երևանի կենտրոնում ընթացող «Հին Երևան» նախագծի մասին մեր հարցին ի պատասխան՝ հայտնի ճարտարապետներից մեկն ասաց, որ նախագիծը շատ վատն է և փակում է մետրոյի զարգացման հեռանկարը: Պարզվում է՝ այնպիսի խորությամբ են կառուցում շենքերը, որ այլևս այդ տարածքով մետրոյի գծերի ստորգետնյա շինարարություն անել հնարավոր չի լինի: Եվ մի բան էլ. ոչ թե առանձին տներ են կառուցվում՝ իրենց մերձակա բակային տարածքներով, այլ մի քանի հարկանի երկար՝ «դագաղի» նման շինություն է լինելու, որը ձգվելու է Աբովյան փողոցից մինչև Կողբացի փողոց»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: