1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հունիսի 2018թ., 00:00
Ռուսաստանը դուս եկավ 1/8-րդ եզրափակիչ Ռուսաստանը մտադիր է Հայաստանին Су-30СМ կործանիչներ մատակարարել Պաշտոնանկություններ Հանրային հեռուստաընկերությունում ԼՂ հակամարտությունը պահանջում է արագ քաղաքական կարգավորում Գերմանիայում ոզնիները լիկյոր են գտել ու հարբել Սոցիալապես անապահով խավի համար գազի գինը կնվազի ԱԱ-2018. Լեհաստանը չխուսափեց պարտությունից Սենեգալի հետ խաղում (տեսանյութ) Կոռուպցիան վնաս է հասցրել Հայաստանի շրջակա միջավայրին. France 24 Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Թբիլիսիում տեղատարափ անձրեւից փողոցներում գետեր են գոյացել եւ ծառեր տապալվել Հայոց ցեղասպանության մասին խոսելը վիրավորանք չէ, հերքելն է վիրավորանք. Կարո Փայլան Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող խմելու ջրի սակագինը կարող է վերանայվել ԵԿՄ անդամներ են բերման ենթարկվել.Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով պահածոներ են բեռնել Դոն Պիպոն կալանավորվեց ԱԱ-2018․ Ճապոնիան հաղթեց Կոլումբիային (տեսանյութ) Դավիթ Տոնոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործակցության հետագա զարգացման ուղիները ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է սատարեն Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությանը. Ալեքս Ջոնսոնի հոդվածը The Hill-ում Ուրախ կլինեմ, որ վերաբացվի Պանամայի գործը. Միհրան Պողոսյան Ստեղծվել է 2018-ի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են «Եթե F-35 կործանիչները Թուրքիային չմատակարարվեն՝ մենք ունենք այլընտրանք, որը կօգտագործենք»․ Թուրքիայի վարչապետ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին պետի մեքենաներում զենք է հայտնաբերվել Օրենքը չի արգելում մարդկանց կենդանիներ պահել. Սիլվա Ադամյան Մակեդոնիայի խորհրդարանը քննարկում է երկրի անվան համաձայնագիրը «Ալաշկերտը» չեմպիոնների լիգայում կհանդիպի Շոտլանդիայի «Սելթիկի» հետ Միայն Մանվել Գրիգորյանը չէ, որ չարաշահումներ է կատարել բանակում. քառօրյայի մասնակից «Վտանգի տակ է 600 հոգու աշխատատեղ». Նատիի բնակիչների նամակը Նիկոլ Փաշինյանին Միայն երեք պատգամավոր էր դեմ Մանվել Գրիգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն ՀՕՊ միացյալ համաձայնագրի իրականացման քննարկումներին Վրաստանում 6 մարդ է ձերբակալվել «գողական աշխարհին» ներգրավվածության համար Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվել են բոլոր կենդանիները (Լուսանկարներ) Քրեական հեղինակություն Ա.Վ.-ն մի խումբ անձանց հետ զենքի սպառնալիքով մարդ է առեւանգել. մանրամասներ Կթանկանա՞ էլեկտրաէներգիան Խստացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հսկողությունը Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ ապաստան խնդրել Եվրամիությունում ԱՄՆ սենատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող պաշտպանական բյուջեի նախագծին ԵՄ-ն պատրաստ է աջակցել ժողովրդավար ՀՀ-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներում. Դեյվիդ ՄըքԱլիսթեր Ո՞նց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողցողի. Սեյրան Սարոյան (տեսանյութ) ԱՄՆ-ի 25 կոնգրեսական պետքարտուղար Պոմպեոյին կոչ են արել զգալի աջակցել Հայաստանին ԱԺ արտահերթ նիստ՝ Մանվել Գրիգորյանի հարցով (տեսանյութ) ԱԺ ՀՀԿ խմբակցությունը փակ նիստում քննարկում է Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը Ամերիկահայ գործարարի ընկերության համար Բավրայի անցակետում արհեստական խոչընդոտներ են ստեղծել (տեսանյութ) Մանվել Գրիգորյանից այս կամ այն պատճառով նեղացած գործիչները ԵԿՄ վերադառնալու քայլեր են անում ԱՄՆ-ում դատում են մաֆիայի վերջին ղեկավարին «Միլանի» հարձակվողը հեռացվել է Խորվաթիայի հավաքականից Խուզարկությունից օրեր առաջ Մ. Գրիգորյանը զինամթերքի հսկայական մասը տեղափոխել է Հադրութի իր առանձնատուն ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս Փաշինյանը Հայաստանին արժանի առաջնորդ է․ Կարո Փայլան Ի՞նչ ունի Փաշինյանի փոխարեն պատգամավոր դարձած Ալեն Սիմոնյանը Մանվելի կինը ամուսնու զինակիցներին ուշագրավ մանրամասներ է պատմել Մարզերում լարված իրավիճակ է ստեղծվել. ուժայինների դեմ ագրեսիան աճում է Անկուշտ «հերոսը». Մանվել Գրիգորյանի հայտարարագրված ունեցվածքը Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է. վիճակը կրիտիկական է եղել Հայտնի հեղինակություններից մեկի հետ «օրթախ» նախկին դատախազը բացել է սեփական «Պանդորայի արկղը» Սեյրան Սարոյանի առողջականը վատացել է ԱԱԾ տեսանյութը դիտելուց հետո Մանվել Գրիգորյանի հետ առնչություն ունեցած արտերկրի հայերը տարբեր լուրեր են փոխանցել սփյուռքի նախարարությանը Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը հրդեհվել է Ստամբուլի հայաշատ թաղամասում ֆաշիստական նշաններ են հայտնվել Առաջիկայում պատրաստվո՞ւմ եք արտագաղթել Հայաստանից (Հարցում) Անգլիան ձեռքները մեջքներին դրած հաղթեց Թունիսին ԱԱ-2018․ Իսպանիայի հավաքականի ուրախ մարզումը Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում պահվող վագրը տեղափոխվում է Երեւանի կենդանաբանական այգի (Տեսանյութ) Դատախազությունը քրեական գործ է հարուցել սպանության հատկանիշներով Հայտնաբերված ապրանքներից միայն մսի, ձկան պահածոյի և խտացրած կաթի արժեքը կազմում է շուրջ 7.000.000 դրամ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում պահվող կենդանիները (Տեսանյութ) Կրկին անգամ պարզաբանում է Արծրուն Հովհաննիսյանը Մանվել Գրիգորյանը դեռ հույս ունի արդարանալ ԱԱ-2018․ Բելգիան մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ) Արյունաբանական կենտրոնի անձնակազմը դեմ է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբանի նշանակմանն առանց իրենց համաձայնության Կենդանաբանական այգու աշխատակիցները պատրաստ են ընդունել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքի կենդանիներին Երեւանի ոստիկանապետը պաշտոնանկ է եղել Ստանում ենք տեղեկություններ, որ որոշ խմբեր ուզում են վնասազերծել մեզ, բայց չի ստացվի Եւս մեկ սկանդալային ձերբակալություն Բակո Սահակյան․ Անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը Շվեդներն արժանի հաղթանակ տարան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն 349 մարդ Սպասելի հաղթանակի հասանք ակումբային առաջնությունում. Զավեն Անդրիասյան «Եթե պետք լինի՝ նորից արտակարգ դրություն կմտցնենք»․ Էրդողան ՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Իսկանդեր»-ից հրթիռի արձակման տեսանյութը (տեսանյութ)
Հարցում

Երվանդ Բոզոյան. ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է անում Ռուսաստանի դեմ

Past.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

-Օրերս ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Տիլլերսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը լրացուցիչ սանկցիաներ է կիրառելու Ռուսաստանի նկատմամբ, իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերտն էլ հանդիպումներից մեկի ժամանակ նշել էր, թե իրենց հաջողվել է չեղարկել Ռուսաստանի՝ ավելի քան 3 միլիարդ դոլարի հասնող արտահանման գործարքները՝ հավելելով, թե դա պատիժ է 2016 թ. նախագահական ընտրություններին միջամտելու համար: ԱՄՆ-ն այս ամենով ի՞նչ նպատակներ է հետապնդում և ի՞նչ է ուզում ասել:

-Սա տնտեսական պատերազմ է Ռուսաստանի դեմ: Ֆորմալ պատճառներն, իհարկե, ԱՄՆ նախագահական ընտրություններին խառնվելն էր, Ղրիմի խնդիրը, Ուկրաինայի հետ հարաբերությունները, սակայն տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունն ավելի հեռահար, ավելի երկար ժամանակաշրջանում է իրականացվել: Պարզապես 2014 թ. այն որակապես նոր փուլի մեջ մտավ: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ռուսաստանի՝ իր գերտերության կարգավիճակը վերականգնելու փորձը հասկանալի պատճառներով Միացյալ Նահանգներին շահավետ չէր: Խորհրդային Միության փլուզումից հետո համաշխարհային միակ գերտերությունը մնաց ԱՄՆ-ն, և նրանք ամեն ինչ անում էին այդ կարգավիճակը պահպանելու համար:

-Այս ամենը մեկ բանի է տանում՝ տնտեսական գերակշռություն Ռուսաստանի կողմից թույլ չտա՞լ:

-Մինչև Խորհրդային Միության փլուզումը համաշխարհային երկու գերտերություն կար: Սառը պատերազմի արդյուքնում ԽՍՀՄ-ը փլուզվեց, և մնաց միայն Միացյալ Նահանգները: 90-ական թթ. Ռուսաստանը դարձել էր բավական թույլ և հետամնաց զարգացող երկիր, որտեղ նա լուրջ մրցակից չէր ԱՄՆ-ի համար: Վերջինս մարսեց իր նախկին արարքները Արևելյան Եվրոպայում, Բալթյան երկրներում, հետո անցավ Լատինական Ամերիկա, Հարավարևելյան Ասիա, արաբական աշխարհ՝ Ալժիրում փոխելով իրենց մարդկանց:

Ռուսաստանը չէր դիմադրում այդ ժամանակ, և նրա նկատմամբ սանկցիաները կրում էին բավական լատենտ բնույթ: Բայց երբ 2014թ. նրանք հայտ ներկայացրեցին Ուկրաինան պոկելու համար, Ռուսաստանն արդեն սկսեց դիմադրել, և Ղրիմի խնդիրն առաջացավ: Ռուսաստանը տեսնելով, որ Միացյալ Նահանգները հետևողականորեն փորձելու է մինչև վերջ պոկել Խորհրդային Միության բոլոր բեկորները, քայլ արեց դեպի Սիրիա՝ վերականգնելով իր դիրքերն այնտեղ:

Այստեղ արդեն առաջացավ ռուս-ամերիկյան գլոբալ հակամարտություն, և այդ պարագայում ցանկացած կայծ կարող էր հրդեհի պատճառ դառնալ, որն էլ եղավ ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտության խնդիրը:

Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է, և նրանք այսօր ամեն տեղ տեսնում են ռուսական հետք ու վտանգ, և պայքարելու են բոլոր բնագավառներում՝ սկսած տնտեսականից վերջացրած մշակութայինով, սպորտով, քաղաքականությամբ և ռազմական ոլորտով:

-Ռուսաստանը սրան հավասարազոր պատասխան կտա՞:

-Ռուսաստանը փորձում է դիմադրել, Միացյալ Նահանգներն՝ իրենց խնդիրները լուծել: Թե ինչով կավարտվի այդ ամենը, ես չեմ ցանկանում գուշակել, որովհետև բավական վտանգավոր պրոցեսի մեջ են հայտնվել երկու կողմերն էլ: Միացյալ Նահանգներում չեն գիտակցում, որ վիրավոր արջից ավելի վտանգավոր կենդանի չկա: Նրանք չեն հասկանում, որ Ռուսաստանի դեմ այդ պատժամիջոցները շատ խորացնելը ինչի կհանգեցնի: Ռուսաստանը ռազմական գերտերություն է, և այնքան քանակի միջուկային զենք ունի, որ կարող է մի քանի անգամ ոչնչացնել ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև՝ ամբողջ աշխարհը:

Մանրամսները՝ Past.am-ում:

website by Sargssyan