Playboy-ի մոդելի ամուսինը սպանել է նրան և ինքնասպան եղել
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի բնակիչ Ալեքսեյ Միտակին սպանել է իր կնոջը՝ Playboy ամսագրի մոդել Անաստասիա Չեկատիին, ինչից հետո ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է Publika.md-ն:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ փետրվարի 18-ին իրավապահ մարմինների աշխատակիցները տղամարդու դի են հայտնաբերել բազմահարկ տան պատուհանների տակ, իսկ բնակարանում կտրված պարանոցով կնոջ դի է հայտնաբերվել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տղամարդը սպանել է իր կնոջը, այնուհետև ինքնասպան եղել: Նրա արարքների դրդապատճառներն անհայտ են:
Նշվում է, որ զույգի բնակարանում եղել է նրանց 3 շաբաթական դուստրը. նա չի տուժել: Երեխան փոխանցվել է խնամակալության մարմիններին:
Անաստասիա Չեկատին թաղվել է այսօր՝ Քիշնևի գերեզմանոցներից մեկում:
Մոդելը տարբեր ժամանակներում հայտնվել է GQ, Playboy և Maxim ամսագրերի շապիկներին, ինչպես նաև լուսանկարներ ու տեսանյութեր տեղադրել Instagram-ում: