Ինգուշեթիայում պաշտոնյաները ծեծկռտուք են կազմակերպել
Ինգուշեթիայում Նազրենովսկի շրջանում պաշտոնյաների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքն ավարտվել է Պլիեւո գյուղի ղեկավարի դանակահարմամբ նրա տեղակալի կողմից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Չորեքշաբթի երեկոյան Պլիեւո բնակավայրի ղեկավարի եւ նրա տեղակալի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են նաեւ այլ մարդիկ։
Տարածքային ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդել է, որ չորեքշաբթի որովայնի կտրած վնասվածքներով հանրապետական կլինիկական հիվանդանոց են տեղափոխվել Նազրանի 42-ամյա եւ 44-ամյա Պլիեւոյի բնակիչներ: