Մոսկվայում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիին
Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:
Նա հայտնել է, որ ձերբակալվել է ատամնաբուժարանից դուրս գալուց:
Ավելի վաղ՝ փետրվարի 22-ին, հայտնի է դարձել քաղաքական գործչի շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովի ձերբակալության մասին: Նա ձերբակալվել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում: