Ինչ են անում ադրբեջանցիները Վորոնեժում
Վորոնեժի դատարանը կքննի 31-ամյա ադրբեջանցու գործը, ով վրաերթի էր ենթարկել ճանապարհային ոստիկանության տեսուչին: Վարորդը կդատվի իշխանության ներկայացուցչի (ՌԴ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մաս) նկատմամբ կյանքին սպառնող բռնության համար, հաղորդում է «Վեստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 13-ին Ստեփան Սոլոդովնիկովի փողոցում: Ոստիկանները կանգնեցրել էին արտասահմանյան ավտոմեքենանա՝ կասկածելով, որ Mercedes-ի վարորդը խախտում է կատարել: Փաստաթղթերի ստուգման ժամանակ վարորդը սկսել է նյարդայնանալ, ապա վրաերթի է ենթարկել տեսուչին եւ ավտոմեքենայով հեռացել է: Սակայն ոստիկաններին հաջողվել է գտնել տղամարդու մեքենան վերջինիս տան մոտ: Արդյունքում նա խոստովանել է իր մեղքը եւ մանրամասն ցուցմունքներ տվել: Այժմ նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am