Թուրքիայում ձերբակալված ավանակները ստորագրությամբ ազատ են արձակվել
Թուրքիայի իրավապահ համակարգում հերթական սկանդալային որոշումն կայացվել։
Իրաքի հետ սահմանակից Ուլուդերեի բնակիչը ավանակների օգնությամբ մաքսանենգ ապրանք է ներկրել, սակայն սահմանապահների կողմից հայտնաբերվել է։
Շրջանի ժանդարմերիան մաքսանենգությամբ զբաղվող բնակչին ազատ են արձակել, սակայն հրաժարվել են վերադարձնել 4 ավանակներին՝ հայտարարելով, որ դրանք ձերբակալված են։
Ավանակների տերը բողոքել է, որից հետո ավանակներին ստորագրությամբ ազատ են արձակել՝ արգելելով մինչ քննության ավարտը վաճառել դրանց։