Իրաքը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ. Իրաքի վարչապետ
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Իրաքը երբևէ թույլ չի տա, որ իրենց տարածքն օգտագործվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողությունների համար, գրում է SANA գործակալությունը:
Նման հայտարարություն Աբադին արել է երկրի նախարարների խորհրդի նիստի ժամանակ:
«Մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ Իրաքի տարածքն օգտագործվի Իրանի դեմ, լինի դա ՆԱՏՕ-ն, թե մեկ այլ ուժ», - ասել է Իրաքի վարչապետը:
Աբադին հավելել է, որ Իրաքը պատրաստվում է լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել մոտ ապագայում՝ անվտանգության ուժերի մասնակցությամբ: