Նախատեսվում է զինծառայողի պարենային ապահովության ցանկում կարագը փոխարինող ապրանքների թվում ավելացնել սպրեդը և միքսը
Կառավարության՝ փետրվարի 22-ի նիստի օրակարգային հարցերից մեկով նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ իրականացնել:
Որոշման նախագծի համաձայն՝ հստակեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին կատարվող հղումները, ինչպես նաև պարենային ապահովության չափաքանակներում կարագին փոխարինող ապրանքները:
«Պարենային ապահովության կարգը հաստատելու չափաքանակների 11-րդ կետում «շաքարով» բառից հետո լրացնել «սպրեդով, միքսով» բառերը: Նախատեսել կարագին փոխարինող ապրանքներ՝ անձնակազմի մատակարարումները անխափան իրականացնելու նպատակով»,- գրված է նախագծում:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» (25.11.2017թ.) ՀՀ օրենքի փոփոխությամբ:
Անհրաժեշտություն է առաջացել ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն զինծառայողների պարենային ապահովության կարգում օրենքից բխող փոփոխությունները համապատասխանեցնել: