Մալդիվներում 30 օրով երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմը
Մալդիվյան կղզիների խորհրդարանը 30 օրով երկարաձգել է երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը՝ երկրում սրված քաղաքական ճգնաժամի ֆոնին: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Հայտնի է, որ Մալդիվներում արտակարգ դրությունը գործել է 15 օր և պետք է ավարտվեր նախօրեին, սակայն երկարաձգվել է երկրի նախագահ Աբդուլա Յամինի խնդրանքով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները սուր քննադատության են ենթարկել այս քայլը:
«Յամինն ապօրինի կերպով է հաստատել և երկարաձգել արտակարգ դրությունը: Նախագահ Յամինն իսկապես իր ձեռքն է վերցրել իշխանությունն ու բռնապետի պես ղեկավարում է Մալդիվյան կղզիների բնակչությանը», - ասել է ընդդիմության առաջնորդ Իբրահիմ Մոհամեդ Սոլիխը: