Թբիլիսիի քաղաքապետը շան հետ է մասնակցել քաղաքային իշխանության նիստին
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցները ֆեյսբուքյան իրենց էջերում լուսանկարներ են տեղադրել, ըստ որոնց՝ քաղաքային իշխանության նիստին քաղաքապետ Կախա Կալաձեն շան հետ է ժամանել աշխատավայր։ Քաղաքապետը նրան անցած շաբաթ է վերցրել շների պահման համայնքային հաստատությունից: Կալաձեն շանն անվանել է Տիֆանի: