ԱՄՆ-ն անում է հնարավորը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար․ դեսպան
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներող երկիր, հնարավոր ամեն ինչ անում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար ու այդ նպատակով փորձում է կազմակերպել կողմերի հանդիպումները:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Սեկուտան նշել է, որ 2018-ին լրանում է հակամարտության 30 տարին եւ կարեւոր է հիշել այդ իրադարձությունների մասին, «դասեր քաղել այդ ամենից»: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հավելել է, որ «էլ ավելի կարեւոր է ավելի լավ ապագա կառուցելը»: