Իրանի պաշտպանության նախարարը Բաքվում հանդիպում է ունեցել Ալիևի հետ
Բաքու է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ամիր Խաթամին, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Իրանցի նախարարին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը հանդիպում է անցկացրել իրանական պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում Ալիևն իր գոհունակությունն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության առումով՝ ընդգծելով նաև ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը:
Իր հերթին, Ամիր Խաթամին Ալիևին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ողջույնները՝ նշելով, որ իր արտաքին քաղաքականության մեջ Իրանը մեծ տեղ է հատկացնում հարևաններին՝ այդ թվում Ադրբեջանին: