ՀՀԿ-ն կառչել է ռեյտինգային ընտրակարգից
ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը քննարկման արդյունքներով բացասական եզրակացություն տվեց Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ռեյտինգային համակարգից հրաժարվել եւ խորհրդարանական ընտրություններն անցկացնել պատգամավորի թեկնածուների միայն համապետական համամասնական ցուցակներով:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հեղինակած օրինագծին կողմ են հանդես եկել նաեւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները, սակայն դա անբավարար էր: Դեմ է հանդես եկել իշխող Հանրապետական կուսակցությունը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am