Եղիսաբեթ II-ը Կիեւի կենտրոնում տարածք է վարձակալել
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Կիեւի կենտրոնում 1,6 հազար քառ.մետր մակերեսով հողամաս է վարձակալել: Այս մասին նշված է Կիեւի քաղխորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է kievvlast.com.ua կայքում:
«Նորին թագավորական մեծությանը եւ Կանադայի տիրակալին 49 տարով վարձակալության է տրվում 0,1622 հա մակերսով հողամաս Կիեւի Շեւչենկոյի շրջանի Կոստելնիա փողոցում՝ կապված անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման հետ»,- նշված է քաղխորհրդի որոշման մեջ:
Հաղորդվում է, որ ամսական վարձավճարը կազմում է 568 հազար գրիվնա: Թագուհու ներկայացուցիչները պետք է մեկ ամսվա ընթացքում տեղական վարչակազմին փոխանցեն անհրաժեշտ փաստաթղթերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եղիսաբեթ II-ն այդ հասցեում 2,2 հազար քառ.մետր մակերեսով գրասենյակ է վարձակալել: