1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 հունիսի 2018թ., 00:00
Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ուշագրավ բացահայտում ԱԱ-2018. Իսպանիան 1:0 հաշվով հաղթեց Իրանին Տարոն Մարգարյանի աներորդին ԱԱԾ-ին չի սպասում իր եւ Մարգարյանի տանը Ուրուգվայի եւ Ռուսաստանի հավաքականները 1/8-րդ եզրափակիչում են 6-րդ վարչության «դիմակավոր» ջոկատը մտել է Վաչագան Ղազարյանին պատկանող ակումբ Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (Տեսանյութ) Չինուհու հետ խմբակային սեքսով զբաղված և նկարահանած արգենտինացիները պարզվել է՝ հայեր էին Ռուսաստանի Արխանգելսկի մարզն ու Վայոց ձորը կհամագործակցեն առևտրի ոլորտում ՌԴ-ն կանի իրենից կախված ամեն բան ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Զախարովա (տեսանյութ) Սեյրան Օհանյանը հարցաքննվել է «Մանվել Գրիգորյան» հիմնադրամի միջոցները ծախսվել են ոչ նպատակային Արխանգելսկի մարզի նահանգապետին ընդունել է Սուրեն Պապիկյանը Անցորդները մերկ կնոջը չեն նկատել Հոլիվուդում Ադրբեջանը գնում է միայն ամենաառաջադեմ զինատեսակները․ Զաքիր Հասանով ԱԱ-2018. Ռոնալդուի խփած գնդակը որոշեց Մարոկկոյի դեմ խաղի ելքը (տեսանյութ) Լևոն Արոնյանը մեկնարկում է Փարիզի «Grand chess tour»-ում (Ուղիղ) Լապշինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում՝ խոսելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին Դավթի Տոնոյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, նաեւ՝ ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան «Փրկություն դժոխային կենդանաբանական այգուց». Daily Mail-ը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում պահվող արջերի մասին Ոստիկանները վաղ առավոտից խուզարկում են քրեական հեղինակությունների և օրենքով գողերի տները Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ Թուրքիայում թանկության պատճառով կարտոֆիլն արդեն հատով են վաճառում Իրանը հրաժարվել է մասնակցել ՕՊԵԿ+ հանդիպմանը Ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի բարեկամներից մեկը Հայկական ակումբներն իմացան իրենց մրցակիցներին Եվրոպա լիգայում Խուզարկություն է կատարվել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում Կոլխոզի նախագահները գեներալսկի հագուստով են. Սամվել Բաբայան Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են արագաչափեր և տեսախցիկներ տեղադրող «Էլլիպս» ընկերության շենքը Ի՞նչ է հայտնաբերվել Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. Նոր բացահայտումներ Ապրանքները յուրացնելու հարցում Մանվել Գրիգորյանին օգնել է իր կինը Վստրեչի Ապերին ծանուցում ուղարկվել է «Ա՛յ տուշոնկա». Պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը լրագրողին վիրավորեց՝ նրան տուշոնկա անվանելով Deutsche Welle-ի անդրադարձը հայաստանյան կոռուպցիոն բացահայտումներին Մանվել Գրիգորյանը 2016թ. մայիսին Դեղ արտադրողների միությունից 60 մլն դրամի դեղ է ստացել Պատրիս Էվրա. Երբ Ռոնալդուն ձեզ հրավիրում է իր տուն, հրաժարվեք «Բարեգործության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց միաձայն Ֆրանսիայում «տիտուշկաների» ղեկավար Արմեն Սարգսյանի փոխարեն սխալ մարդու են ձերբակալել Կուտակային կենսաթոշակների մասին նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի՝ Ակնալճի առանձնատունը (տեսանյութ) Խաբարովսկում հայտնաբերվել է զենքի պահոց, որը պատկանում է ՀՀ քաղաքացու ԱԱ-2018. Օրվա խաղերի անոնս Հայաստանում և Արցախում միասնական քննություններից առավելագույն միավոր է ստացել 97, անբավարար՝ 644 դիմորդ Լրագրողուհուն ուղիղ եթերում համբուրել են Մալեւիչի նկարը Լոնդոնում աճուրդի կհանվի 9 մլն դոլար մեկնարկային արժեքով ԱՄՆ-ում հրշեջներն աշխատանքի վայրում պոռնո են նկարահանել Վաղվանից գալիս է երեւանյան թեժ ամառը Հնդկաստանում մկները կրծել են բանկոմատում առկա 1,23 մլն ռուփին «Ակտոբեի» մարզիչը Մարկոս Պիզելիի «ֆիրմային ուտեստի» մասին Հասցեատերը, որին ուղղված էր գրառումը, հասկացել է Պայմանավորվածու­թյուն է ձեռք բերվել, որ Մանե Թանդիլյանը պաշտոնավարելու է Միգրացիան սպառնում է ԵՄ ապագային. Եվրախորհրդարանի ղեկավար Ո՞վ կփոխարինի Աղվան Հովսեփյանին ՀՅԴ-ական պատգամավորի՝ 6 միլիոն դրամ արժողությամբ «AUDI»-ն ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին վախեցած է՝ չի ներկայացել ավարտական քննությանը Գաղտնիքը բացվեց. ո՞վ է գնել Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած «Մերսեդեսը» «Մանվել Գիգորյանին անձամբ եմ նշանակել բրիգադի հրամանատար». Նորատ Տեր-Գրիգորյանց «Ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ, ԵԿՄ-ն պետք է լուծարվի». Սասուն Միքայելյան Արծվիկ Մինասյանն այդպես էլ նախարար չդարձավ. նախարարությունում շոկ է Մանվել Գրիգորյանի կինը զանգահարել է «ընկերներին»՝ դուք մեզ հե՞տ եք Ալեքսանդր Լապշինը ստիպում է ադրբեջանցիներին նյարդայնանալ Ռուսաստանը դուս եկավ 1/8-րդ եզրափակիչ Ռուսաստանը մտադիր է Հայաստանին Су-30СМ կործանիչներ մատակարարել Պաշտոնանկություններ Հանրային հեռուստաընկերությունում ԼՂ հակամարտությունը պահանջում է արագ քաղաքական կարգավորում Գերմանիայում ոզնիները լիկյոր են գտել ու հարբել Սոցիալապես անապահով խավի համար գազի գինը կնվազի ԱԱ-2018. Լեհաստանը չխուսափեց պարտությունից Սենեգալի հետ խաղում (տեսանյութ) Կոռուպցիան վնաս է հասցրել Հայաստանի շրջակա միջավայրին. France 24 Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Թբիլիսիում տեղատարափ անձրեւից փողոցներում գետեր են գոյացել եւ ծառեր տապալվել Հայոց ցեղասպանության մասին խոսելը վիրավորանք չէ, հերքելն է վիրավորանք. Կարո Փայլան Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող խմելու ջրի սակագինը կարող է վերանայվել ԵԿՄ անդամներ են բերման ենթարկվել.Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով պահածոներ են բեռնել Դոն Պիպոն կալանավորվեց ԱԱ-2018․ Ճապոնիան հաղթեց Կոլումբիային (տեսանյութ) Դավիթ Տոնոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործակցության հետագա զարգացման ուղիները ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է սատարեն Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությանը. Ալեքս Ջոնսոնի հոդվածը The Hill-ում
Հարցում

Սերժ Սարգսյան․ 1988-ի փետրվարի 20-ը դարձավ հայ ժողովրդի վերածննդի օրը

«1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր», - հայտարարում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ իր ուղերձում:

«1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այսօր նշում ենք այդ պատմական շրջադարձային իրադարձության 30-րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր: Ավելին, այն դարձավ հայ ժողովրդի վերածննդի օրը», - ասված է ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Մեր ժողովրդի խաղաղ և օրինական քայլերին Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում և այլ վայրերում կազմակերպված կոտորածներով: Այդ օրերին արդեն պարզ դարձավ, որ Արցախի ժողովուրդը դատապարտված է ֆիզիկական բնաջնջման կամ հաղթանակի: Մեզ պարտադրվեց պատերազմ: Պատերազմ սանձազերծողները վստահ էին, որ մեծ առավելություն ունեն և, հայերին ոչնչացնելով ու Արցախը դատարկելով, Ղարաբաղի հարցը կփակեն արագ և ընդմիշտ: Երեք տասնամյակների հեռավորությունից այսօր արդեն վստահորեն կարող ենք պնդել, որ Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր», - ընդգծում է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Արցախի հայությունը, թիկունքում ունենալով համայն հայության աջակցությունը, կարողացավ պատվով դուրս գալ այդ ծանր փորձությունից: Այսօր մեզ թշնամի անվանողներն ինչում ասես մեզ չեն մեղադրում, բայց Արցախի ժողովրդի միակ մեղքն այն է, որ նա չի պարտվել և չի բնաջնջվել այդ պատերազմում»:

«Ղարաբաղյան շարժումը պատմության որոշակի փուլում պետք է փոխակերպում ապրեր: Պետականության հռչակմամբ շարժումը ոչ թե մարեց, այլ դարձավ պետական քաղաքականություն: Համազգային պոռթկումի և զարթոնքի պսակը մեր երկու հայկական պետություններն են», - ասված է ուղերձում:

«Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձը մենք տոնում ենք՝ լսելով նույն հոխորտանքները, նույն սպառնալիքները, ինչ 30 տարի առաջ: 30 տարի շարունակվում է հայատյացության քարոզչությունը: Թվում է, թե ոչինչ չի փոխվել: Սակայն մենք ենք փոխվել: Արդեն 30 տարի ադրբեջանական լուծը թոթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, թե՛ մշակութապես», - շեշտում է Սերժ Սարգսյանը:

«Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք դեռ շատ գործ ունենք անելու: Հսկայական անելիք կա բոլոր ասպարեզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն՝ ծանրագույն պայմաններում, իսկապես քիչ չէ: Ակնհայտ է՝ սա վերջին դարերի հայոց պատմության թերևս ամենակարևոր երեսնամյակն է: Մենք անելու ենք անհամեմատ ավելին և կրկին համարելու ենք, որ քիչ է», - ասված է ուղերձում:

«Անազատությունը չունի արդարացում, և ազատությունը չունի այլընտրանք: Հայաստանի և Արցախի Հանրապետություններում մենք կառուցում ենք ժամանակակից և ժողովրդավարական պետություններ: Մենք անվերապահորեն հարգում ենք մարդու հիմնարար իրավունքները, քանի որ ողջ հայ ժողովրդի համար ազատությունը և մարդու արժանապատվությունը բացարձակ արժեքներ են: Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՜ Ղարաբաղյան շարժման ծնունդ Արցախի Հանրապետությունը: Կեցցե՜ն Ղարաբաղյան շարժման առաջամարտիկները», - իր ուղերձը ամփոփում է Հայաստանի նախագահը:

website by Sargssyan