1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 09 դեկտեմբերի 2018թ., 00:00
Ընտրություններին մասնակցեց 1 մլն 260 հազար 840 ընտրող Ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Կտրված լեզու և կոտրված ատամ․ Աուգսբուրգի դարպասապահը խաղացել է ցավալի վնասվածքով Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 18:00-ի դրությամբ ստացել է 12 հաղորդում Քաթարի էմիրը հրաժարվել է մասնակցել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի առաջնորդների գագաթնաժողովին Սերենա Ուիլյամսը՝ կարիերան ավարտելու մասին․ տարիքս միայն թիվ է Ժամը 18:00-ի դրությամբ ՄԻՊ-ը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ Պահանջելու ենք անհապաղ ազատել Քոչարյանին․ ազդարարվում է հանրահավաքային պայքարի սկիզբ Ոստիկանության պարզաբանումը՝ Դավիթ Շահնազարյանի հայտարարության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը դեռ չի քվեարկել Անհայտ անձը ծրարներից հանում է քվեաթերթիկը, ստուգում, նորից տեղադրում ծրարում (տեսանյութ) Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը՝ զինծառայողների շարային կարգով քվեարկելու մասին Ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ավելի քան մեկ միլիոն ընտրող «Դատախազությունն ուղղակի պարտավոր է հարցաքննության հրավիրել Փաշինյանին». Դավիթ Շահնազարյան «Այն, ինչ տեղի է ունենում այսօր, քիչ աղերս ունի ընտրությունների հետ». Արթուր Ղազինյան Մեսին գնել է 15 միլիոն դոլարանոց ինքնաթիռ Քվեարկել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը Զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով․ «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն ահազանգում է Վանաձորում ընտրողների ուղղորդման մասին Սանտա Կլաուս իրականում չկա. ամերիկացուն ձերբակալել են երեխաներին ճշմարտությունը բացահայտելու համար Հելսինկյան կոմիտեն Մասիսում, Գյումրիում և մի քանի այլ վայրերում ընտրախախտումներ է արձանագրել Գարեգին երկրորդ․ «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար» Եղանակը Հայաստանում. տեղումները կդադարեն ՄԻՊ-ն ամփոփում է ԱԺ ընտրությունների օրը արձանագրված դեպքերը ժամը 15:00 -ի դրությամբ. ստացվել է 37 ահազանգ Հույս ունեմ՝ վերջապես կգնես այն տունը, որը խոստացել ես, ու կվերադառնաս Հայրենիք. Աշոտյանը՝ Սերժ Թանկյանին Լեւոն Տեր- Պետրոսյանը քվեարկեց Ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 24,53 տոկոս «Արսենալը» կողմնորոշվել է Օզիլի տրանսֆերային արժեքի հարցում Նաիրա Զոհրաբյանը բողոքում է մարզպետի գործողություններից, իսկ Նիկոլ Փաշինյանը արդարացնում Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը խայտառակ ցածր է. բոյկո՞տ, թե՞ անտարբերություն Սերժ Սարգսյանի խորհրդավոր լռությունը Ահա այսպիսի ընտրախախտումներ Թիվ 7/45 ընտրական տեղամասում իրարանցում է «Խելքով» հայ հակահեղափոխականները մասնակցում են Բելգիայում ընթացող զանգվածային ցույցերին (Տեսանյութ) Երեւանի վերջին ընտրություններին գիտեք 340 դեպք, որ ԲՀԿ ներկայացուցիչներին տարել են բաժին. Ծառուկյան Զինծառայողները հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը. «Անկախ դիտորդ» Այս ընտրությունները կլինեն ապագայի համար․ Արմեն Սարգսյան Ի՞նչ են արել «Իմ քայլի» քվեարթերթիկների հետ 22/26 ընտրատեղամասում Դանիել Իոնիսյանն էլ իրեն դրեց հետաքննիչի, ոստիկանի եւ դատավորի տեղ Օրվա կինոնկարը. «Ընտրությունների օրը» Ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել՝ տանը նստելն է. Վիգեն Սարգսյան Ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկնաբանություններից. Վարուժան Ավետիսյան Եթե Մուկուչյանն է ասում, ապա նրան պետք է հավատալ. Ընտրությունները ընթանում են բնականոն Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրն է Ամենա-ամենա ընտրությունները Իրանի քաղաքացուհիները Թբիլիսիի օդանավակայանում կալանավորվել են թմրամիջոցներ տեղափոխելու համար «Դեղին բաճկոնների» ցույցերը Ֆրանսիայում (լուսանկարներ) Թրամփը սեր է խոստովանել Ֆրանսիային՝ «դեղին բաճկոնների» կարգախոսների համար Մխիթարյանը մասնակցեց «Արսենալի» հաղթանակին, «Մանչեսթեր Յունայթեդը» եւս հաղթեց Փարիզում սկսել են բարիկադներ կառուցել Թուրքիայում առգրավվել է երկրի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը Աշխարհում ամենաորոնվող նարկոբարոնին, որն ամբողջությամբ փոխել էր դեմքը, ձայնով են ճանաչել Ադամանդակուռ ինքնաթիռը «պայթեցրել» է համացանցը Արքայազն Հարրիի կինը՝ Մեգանը կարողացավ գժտեցնել ամուսնուն եւ արքայազն Վիլյամին ՀՀ ԱԳ նախարարը ոգեւորված է Մամեդյարովի հետ հանդիպումից եւ համատեղ հայտարարությունից Վազգեն Մանուկյան. «Սա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնել անիրավական և կործանել այն» 37 հազար դոլար գտած եւ այն տիրոջը վերադարձրած աղջիկը ջավախցի Կարինեն է Որքան ՀՀ քաղաքացի է այս պահին ապրում Հայաստանում Արդարադատության հեղինակությունը պետք է պաշտպանվի․ դատավորների միության հայտարարությունը Մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել Գիտնականները դեմքի ամենալուրջ արտահայտությամբ շարունակում են ծաղրել մարդկությանը. հիմա էլ մարդու նոր գաճաճ նախնի են հայտնաբերել Այ քեզ հրաշք. Հայաստանում 2.5 միլիոնից ավել ընտրող կա Հեղափոխությունից հետո բացասական ավանդույթ է ձևավորվել «Դեղին ժիլետների» դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում Գործարկվել է ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակում ապահովող կայքի հղումը ԱՄՆ֊ը Հալեպում ենթադրյալ քիմիական հարձակման մեջ մեղադրում է Բաշար Ասադի բանակին և ռուս զինվորականներին Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում Մերկելին կփոխարինի Կրամպ-Կարենբաուերը: Փարիզը պատրաստվում է «դեղին ժիլետների» նոր բողոքի գործողություններին Թրամփը Թիլլերսոնին անվանել է «քարի պես բութ» Ոստիկանությունը հիշեցնում է ընտրախախտումների բացահայտման համար գաղտնալսումներ իրականացնելու իր իրավունքի մասին Հնդկաստանի Քաշմիր նահանգում ավտոբուսն ընկել է ժայռից. առնվազն 12 մարդ մահացել է Վառվել են Վատիկանի Սուրբծննդյան տոնածառի հազարավոր լույսերը Նոր սկանդալ՝ Ֆեյսբուքում. ձայնագրվել են օգտատերերի խոսակցությունները «Գիշերը հանգի՞ստ եք քնում». ռուս գիտնականը հայտնել է՝ ով է Սպիտակի երկրաշարժի հազարավոր զոհերի մեղավորը Իսպանիայի իշխանությունները մտադիր են դատի տալ Շակիրային Քենիացի կնոջն ամուսնու տանը ստիպել են կրծքի կաթ տալ օձերին Ձկնորսը 4 մլն դոլար ընդհանուր արժողությամբ կոկաին է «որսացել» ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ. Բելառուսի նախագահի մամուլի խոսնակ «Փյունիկ». Պատժաչափը համաչափ չէ Տալալաեւի կատարած արարքին Ալիեւի խնամին ու փեսան դատարանին խնդրում են մերժել ԱՄՆ-ի ընտրություններին իրենց մասնակցության մասին հայցը
Հարցում

100 տարվա հետեւություններ

2018-ին լրանում է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը, ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ինչպես նաև փակվում է պետության կառավարման նախագահական էջը։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» սկսում է նոր նախագիծ՝ 100 տարվա հետևությունները։ Մենք տարբեր ժանրերի համակցությամբ կփորձենք փորձագիտական տեսակետից ներկայացնել մեր նորագույն պատմությունը, դրա ամենակարևոր կետերը։

100 տարին կարճ փուլ է՝ մեկ մարդու կյանքի տևողություն, մյուս կողմից՝ մեր ժողովրդի ու մեր պետության համար ծայրահեղ վայրիվերումների շրջան։ Այլ ժողովուրդներ ունեն հազարամյակներով չընդհատվող պետականության և նույնքան պետական մտածողության ավանդույթներ։ Մեզ մոտ ամեն ինչ մի տեսակ «ոտքի վրա է», ցաքուցրիվ։ Իրականում այսօրվա Հայաստանը մեր ընդհանուր անցյալի ու անցած ճանապարհի շարունակությունն է, ընդամենը մի հանգրվանը։ Այսօրը ճիշտ գնահատելու, ճիշտ հասկանալու համար մենք գոնե 100 տարվա կտրվածքով պետք է հասկանանք մեր ընթացքը, որպեսզի ամբողջական լինեն մեր պատկերացումները ներկայի և ապագայի շուրջ։

Հաճախ տպավորություն է ստեղծվում (և ոչ անհիմն), որ մենք միայն օրվա կտրվածքով ենք նայում մեր երկրում և մեր շուրջը կատարվող իրադարձություններին։ Ասես՝ դրանք չեն ունեցել արմատներ, չի եղել նախապատմություն, նախադեպեր։ Ինչո՞ւ են հայերն այդքան հեշտ հեռանում սեփական երկրից։ Նաև այն պատճառով, որ շատերն իրենց օտար են զգում նաև սեփական երկրում, սեփական պատմության մեջ։ «Օրվա կուրսով հայրենիք» չի լինում։ Մենք վստահ ենք, որ նորագույն պատմության առավել կարևոր դրվագների՝ նոր, առավել սառը հայացքով քննարկումները, դիտարկումները, բանավեճերը, օբյեկտիվ գնահատականները շատ կարևոր են մեր ներկան ամբողջականացնելու, հարցերն այլ՝ պաշտոնականից և արմատականից տարբեր տեսակետներով ներկայացնելու, Հայաստանում ապրող քաղաքացու շահը և հեռանկարը ձևակերպելու համար։ Թույլ կտա նաև ներկա սերունդների և պատմության համար մաքրել տասնամյակներով ձգվող ստերը, կեղծիքը, բամբասանքը։ Մենք քննարկման առարկա ենք դարձնելու թեմաների լայն շրջանակ՝ մեր երկրի կայացման ճանապարհը 1918 թվականից մինչև այսօր։

Այսօրվա՝ ամենաակտուալ թվացող հարցերը նույնպես քննարկելու ենք 100 տարվա ընթացքի և հետևությունների համատեքստում։ Օրինակ՝ հայ-թուրքական արձանագրությունները պետք է նայել հենց այդ համատեքստում՝ Սարդարապատից մինչև Ցյուրիխյան արձանագրություններ։ Հայաստանում մինչ օրս կան մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում ականատեսն են եղել թե՛ Սարդարապատի կռվին, որով հիմք դրվեց մեր պետությանը, թե՛ Ցյուրիխյան արձանագրություններին, որով փորձ էր արվում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։

Մենք ժամանակային համատեքստում ենք քննարկելու հայ-իրանական, հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերությունները։ Բոլոր նշված պետությունները և մենք՝ նրանց հետ, անցել են էվոլյուցիոն փուլեր, և հարաբերությունները, հետևաբար, ունեցել են համարժեք էվոլյուցիոն ընթացք։ Պետական հիշողության պակասը մեզ շատ է խանգարում հիշել այդ ընթացքը, տարիների ընթացքում փոփոխված հարաբերությունների օրակարգը։ Բայց առանց դրա ուղղակի հնարավոր չէ ապահովել այսօրվա և ապագայի մեր խնդիրների և մեր օրակարգերի շարունակականությունը։

Մենք 100 տարվա ընթացքում կարողացել ենք ստեղծել պետություն։ 1918 թվականի փողոցներում ապրող մի քանի հարյուր հազար անօգնական, հիվանդ ու անտանիք փախստականներով մենք սկսել ենք պետություն կառուցելու գործը։ Հսկայական ջանքերով, հսկայական փոփոխություններով հասել ենք այսօրվան։ Մենք ցույց ենք տալու բազմաթիվ ոլորտների կայացման և զարգացման դժվար ընթացքը, մեր ստեղծածն ու ամեն առիթով ասելու ենք, որ մեր պետականությունը չպետք է վտանգվի այսօրվա կենցաղային վերնախավի պատճառով։ Պետք է փոխել այդ վերնախավը, ոչ թե՝ քաղաքացիությունը, հայրենիքը։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» շուտով սկսելու է հրապարակել այս նախագծի նյութերն իր կայքում և հատուկ հավելվածում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք մոտակա օրերին։ Մենք բաց ենք համագործակցության, հետաքրքիր առաջարկությունների և նոր գաղափարների համար։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan