Թուրք երիտասարդը նամազ անելու պատրվակով մտել է մզկիթ, սակայն հեռախոսներ է գողացել
Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքի մզկիթներից մեկում հեռախոսներ գողացող երիտասարդ է ձերբակալվել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ 25–ամյա Դ.Ա.–ն նամազ անելու պատրվակով մտել է Նուսայբինի մզկիթները եւ կախիչներից կախված բաճկոններից բջջային հեռախոսներ գողացել։
Մզկիթներից մեկում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է գողություններից մեկի պահը, որի շնորհիվ ոստիկանները ձերբակալել են Դ.Ա.–ին։