Կարո Փայլանն ընդգրկվել է քրդական կուսակցության ղեկավար կազմում
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության ղեկավար կազմում է ընդգրկվել Կարո Փայլանը։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ քրդական HDP–ի ղեկավար մարմնի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել։ HDP–ի ղեկավար մարմնի կազմում ընդգրկվել է կուսակցության պատգամավորներից Կարո Փայլանը։
Նշվում է, որ Կարո Փայլանն իր պատգամավորական գործունեության ժամանակ մեծ աշխատանք է իրականացրել, որի համար էլ ընդգրկվել է ղեկավար կազմի մեջ։