Ավիաընկերության աշխատակիցը երկու աղջիկներին փրկել է սեռական շահագործումից
Երկու անչափահաս աղջիկներին թրաֆիքինգի զոհ դառնալուց փրկել American Airline-ի աշխատակից Դենիս Միրեքլին օգնել է բացառապես ինտուիցիան: «Դա ինչ-որ սխալ բանի զգացողություն էր», - պատմել է նա, հաղորդում է Americaru-ն:
Սովորական օր էր American Airline գործակալի համար, երբ 15 եւ 17 տարեկան երկու աղջիկ եկել էին տոմսերի ետեւից։ Նրանց մոտ անձնագիր չի եղել, իսկ ուղեբեռում միայն փոքր պայուսակներ: Աղջիկները նայել էին շուրջբոլորը, կարծես ինչ-որ բան էին սպասել կամ զգուշացել ինչ-որ բանից:
Միրեքլը նկատել է, որ Սակրամենտոյից Նյու Յորք առաջին կարգի տոմսերը գնվել են առցանց, իսկ գնման համար օգտագործված բանկային քարտը պատկանում է մեկ այլ անձի: Ընկերության աշխատակիցը որոշել է կանչել իրավապահ մարմինների աշխատակիցներին լրացուցիչ ստուգումներ իրականացնելու համար:
Արդյունքում, աղջիկները պատմել են, որ Instagram-ում ծանոթացել են Դրեյ անունով մի տղամարդու հետ, որը հանգստյան օրերին նրանց հրավիրել է Նյու Յորք, ասելով, որ այնտեղ նրանք կարող են վաստակել 2000 դոլար տեսահոլովակներում որպես մոդել նկարահանվելու համար: Ստուգումը ցույց է տվել, որ նրանց կանչել էին սեռական շահագործման համար: