Հղի Քեյթ Միդլթոնը՝ BAFTA-ի կարմիր գորգին (լուսանկարներ, տեսանյութ)
Փետրվարի 18-ին Լոնդոնի Ալբերտ Հոլում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակի շնորհման 71-րդ արարողությունը, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, պատվավոր հյուրերի շարքում են եղել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը:
Պարբերականը նկատում է, որ 36-ամյա Միդլթոնը շքեղ ու էլեգանտ տեսքով չի զիջել կարմիր գորգով անցած հոլիվուդյան աստղերին:
Հայտնի է, որ մշակութային միջոցառման առթիվ դքսուհին կրել է մուգ կանաչ Jenny Packham բրենդի երկարափեշ զգեստ, որը գրագետ ձևով քողարկել է կլորիկացած որովայնն ու ի ցույց դրել նուրբ ուսերը:
Միդլթոնի կերպարին թագավորական շքեղություն են հաղորդել ադամանդյա և զմրուխտյա ճոխ զարդերը:
Նշվում է, որ հայտնիները նախընտրել են կարմիր գորգին սև և մուգ գույնի հագուստ կրել՝ ի նշան բողոքի կինոոլորտում կանանց նկատմամբ սեռական բռնության և ոտնձգությունների