Վիկտոր Օրբան. «Քրիստոնեությունը Եվրոպայի վերջին հույսն է»
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կիրակի երեկոյան հանդես է եկել ուղերձով, որում պնդել է, թե «իսլամը կարող է թակել Կենտրոնական Եվրոպայի դռները ոչ միայն հարավից, այլև՝ արևմուտքից»: Օրբանի խոսքով՝ դրա պատճառը Եվրամիության մի շարք առաջատար պետությունների հանդուրժողական քաղաքականությունն է ներգաղթյալների հանդեպ:
«Վտանգի աղբյուրը արևմուտքում է, դրանք են՝ Բրյուսելում, Բեռլինում և Փարիզում գործող քաղաքական գործիչները: Այդ մարդիկ ցանկանում են, որպեսզի մենք նույնատիպ քաղաքականություն որդեգրենք` իրենց երկրների օրինակով մեր պետությունները ևս վերածելով ներգաղթյալների համար բաց տարածքի: Այդպիսով, սակայն, մենք կնպաստենք քրիստոնեության անկմանն ու իսլամի տարածմանը», - հայտարարում էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: