Թուրքիան սպառնալիքների առաջ գլուխ խոնարհող երկիր չէ. Չավուշօղլի
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Գերմանիան պետք է սովորի՝ ինչպես վարվել Թուրքիայի հետ, և այդ դեպքում երկու երկրների հարաբերությունները հրաշալի մակարդակի վրա կլինեն, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նման հայտարարություն Չավուշօղլուն արել է Գերմանիայի Մյունխեն քաղաքում Անվտանգության հարցով 54-րդ գագաթնաժողովին:
«Եթե սովորեն՝ ինչպես վարվել Թուրքիայի հետ՝ հարաբերությունները դեպի լավը կգնան: Թուրքիան սպառնալիքների առաջ գլուխ խոնարհող երկիր չէ», - ասել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ թուրք-գերմանական հարաբերություններում ճգնաժամը Թուրքիայի մեղքով չէ սկսվել և արդյունք է Գերմանիայում տարիներ շարունակ աճող «թուրքատյացության» ու «իսլամատյացության»: