Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրական գործ
Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (ծեծ) եւ 258-րդ (խուլիգանություն) հոդվածների հատկանիշներով:
118-րդ հոդվածի առաջին մասը՝ ծեծը, նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Իսկ 258-րդ հոդվածը՝ խուլիգանությունը, նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսունապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ միջադեպի կապակցությամբ ոստիկանություն հաղորդում էին ներկայացրել 2 կողմերն էլ: