1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 ապրիլի 2019թ., 00:00
ԱՄՆ-ում 14-ամյա աշակերտուհիները զանգվածային սպանություն են ծրագրել Թուլուզում «դեղին բաճկոնների» ցուցարարները Ասանժի պատկերով դիմակ են հագցրել Ժաննա դ՛Արկի արձանին Բաժակներում որդերի առկայության մասին այցելուների բողոքներից հետո McDonald’s-ում հետաքննություն է կատարվում Ռուսաստանը 49 տարով վարձակալում է սիրիական Տարտուսի նավահանգիստը Անվանվել են Instagram-ում ամենահայտնի ավտոմեքենաները Իրաքի հետ սահմանին քուրդ զինյալները 4 թուրք զինվորական են սպանել Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար Յուվենտուսն ութերորդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն ՊՎԾ-ին ու ԱԱԾ-ին վարչապետն է վերահսկում, առաջին պատասխանատուն վարչապետն է. Արոնյանը մեկնարկում ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ներկայացուցչի հետ Ազատությունը տրված է բարին ընտրելու և ո՛չ թե չարիքի ու սանձարձակությունների պատրվակ դարձնելու համար․ Գարեգին Բ-ի պատգամը Ինչու է Փաշինյանն այդքան շատ խոսում Դա մեզ համար շոկ էր. Արսեն Թորոսյանը՝ առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործի մասին Տրիպոլիի օդանավակայանը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով Հայրերը պետք է մասնակցեն երեխաների դաստիարակությանը մայրերի հետ միասին. ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Որևէ մեկից չենք վախենալու, որևէ մեկին չենք քողարկելու. Դավիթ Բաբայանը՝ Արցախի Պահպանողական կուսակցության մասին (տեսանյութ) Ավստրիայում հայտնել են հակառուսական պատամիջոցներից վնասի չափը Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Բուլղարական կուսակցությունը ծրագրում է Եվրախորհրդարանում պայքարել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար ՆԱՍԱ-ն եւս մեկ հրաշք լուսանկար է հրապարակել հեռավոր միգամածությունից Եզակի կադրեր 1919թ. Հայաստանից (Տեսանյութ) Ստե՜լ, ստե՜լ, այնպե՛ս ստել, որ բութ նախիրը երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը Դաժան մարտեր են սկսվել Տրիպոլիի օդանավակայանի մոտակայքում Զելենսկու թեկնածությունը նախագահական ընտրություններից հանելու հայցը դատարանը մերժել է «Թավշյա հեղափոխությունը» մտնում է նոր փուլ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու հետ Թուրքիայում 15-17 տարեկանների ավելի քան 21 տոկոսն աշխատում է, իսկ Հայաստանո՞ւմ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին Այսօր Հիսուս Քրիստոսի հարության օրն է 108-ամյա տատիկի երկարակեցության գաղտնիքը մի բաժակ լավ գինին է Դավիթ Սանասարյանի դեմ ցավոք գործ են սարքել եւ կարում են այդ գործը օգտագործելով հին մեթոդները. պաշտպան Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել Սուրբ Սարգիս եկեղեցուց տեղի է ունեցել «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը Գանայում առեւանգել են Էստոնիայի պատվավոր հյուպատոսին Քաշքշուք «Սպիտակցի Հայկոյի» մասնակցությամբ 108-ամյա տատիկի երկարակեցության գաղտնիքը Փարիզում ցուցարարները սկսել են մեքենաներ այրել (Ուղիղ միացում) Թեժ է լինելու․ Սոբչակի եւ Վոլոչկովայի մենամարտը՝ հեռուսատատեսության ուղիղ եթերում ԱՄՆ-ում կոտրել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ցուցանակը ՄԻԵԴ-ը ապրիլի 25-ին կհրապարակի «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը. Գործը վերաբերում է 2008-ի մարտի 1-ին Փաշինյանը խոստումները կատարել է, իսկ մուրացկան երեխաների թիվն՝ ավելացել Լիտվայում «խմած» երեխա է ծնվել Ինքնասպանությունից առաջ Պերուի նախկին նախագահը գրություն է թողել Ղազախստանում ավտոպատահարի հետևանքով ավելի քան 1 տասնյակ մարդ է զոհվել. կան տասնյակ տուժածներ Պերուի նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին դատապարտվել է 36 ամիս պայմանական ազատազրկման ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ մարշալի եզակի լուսանկարը Առանց երեք երեխա ունենալու նախարար դառնալ չես կարող Տեղի է ունեցել Իմամօղլու-Էրդողան առաջին հանդիպումը Ֆրանսիան տանկեր է մոտեցրել Ռուսաստանի սահմաններին Դոնալդ Թրամփը մեղադրել է Մյուլլերի հետաքննության օգնականներին Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի Իրանում կանայք մարզադաշտում ֆուտբոլային հանդիպումներ դիտելու համար ստիպված են տղամարդ ձևանալ (լուսանկարներ) Ցեմենտի ներքո տեղի ունեցած իրական բախումը. ի՞նչը պետք է բաժանել ցեմենտից բացի Հայաստանի քաղաքացուն ոստիկաններն իջեցրել են օդանավից Մոսկվա-Տյումեն թռիքչի ժամանակ ծխելու համար «Երկու պետություն՝ մեկ նպատակ. հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն». Միքայել Մինասյանի հոդվածը Երեկ կայացավ Պորոշենկո-Զելենսկի բանավեճը «Շաքար» հարաբերություններ. Հրաչյա Հակոբյանը Ալեքսանյանի քրոջ որդու համար միջնորդել է Արարատի մարզպետին Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ (Տեսանյութ) Արհեստական ժպիտը կարող է բարձրացնել տրամադրությունը. գիտնականներ Անգլիայի թագուհու նվերը բացահայտել է Հարիի և Մեգանի ապագա երեխայի սեռը Ցեղասպանության տարելիցը որոշվել է պետական մակարդակով մոռացության մատնել. իշ­խանությունն իր հաղթանակի 1-ամյակն է նշում Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել Պորոշենկոն «խղճուկ» տեսք ուներ. Սաակաշվիլին՝ Ուկրաինայի նախագահի թեկնածուների բանավեճի մասին Ի՞նչ աշխատավարձի բարձրացման մասին է խոսում վարչապետը. կուտակային կենսաթոշակային համակարգի 5 տոկոսը 2,5 տոկոս դարձնելո՞ւ Որքանո՞վ է «զուսպ» Համազասպ Դանիելյանը. «Իմ քայլի» պատգամավորի ունեցվածքը Վարչապետը շահագրգռված չէ Դավիթ Սանասարյանի հարցի քննարկմամբ «Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են. մայիսին կայանալիք ՔՊԿ համագումա­րում ընդունվելու է կուսակցության նոր ծրագիրը Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայրը չի բացառում, որ հրդեհի պատճառը համակարգչային համակարգի խափանումն էր Երևանը վարում է իրական բանակցություններ՝ առանց Ղարաբաղի մասնակցության․ Մ. Կոլերով Երգչուհի Ադելը բաժանվել է ամուսնուց Գարեջրի շնորհիվ Անդերում հնագույն կայսրությունը չէր պատերազմում 500 տարի շարունակ Զվարթնոցի տաճարը՝ Փարիզի սրտում. 800 տարի առաջ ֆրանսիացի արքան հայկական տաճարն ընտրել է որպես զարդանախշ Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ. Գագիկ Հարությունյանի լիազորությունները կդադարեցվե՞ն Բավականին նվազել են բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալները Արցախում 17-ամյա տղան 10-ամյա եղբորը սպանել է համակարգչային խաղի ազդեցության տա՞կ Հայաստանի 5 քաղաքներում ձյուն է տեղում Օրվա հանդիպումների անոնս Հանգիստ նստեք տեղներդ․ Դավիթ Սանասարյանը՝ «իր անվան հետ խաղացողներին» Չինաստանն ուսումնասիրում է Լուսնի վրա մարդ իջեցնելու հնարավորությունը Կարո Փայլանը կոչ է արել ազատ արձակել Օսման Քավալային եւ մյուս մտավորականներին
Հարցում

Շարժում, որ փոխեց մեր կյանքը 3

(սկիզբը մաս 1-ում եւ մաս 2-ում)

Երբ 1988թ. փետրվարի 27-ին Թատերական հրապարակից մարդկանց տուն ուղարկեցին, այսպես ասած, նրանց գլխի տակ փափուկ բարձ դնելով, շատերն իրոք սպասում էին, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում Կրեմլը կվերցնի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանից եւ կնվիրի Հայաստանին:

«Լենին, պարտիա, Գորբաչով – Ստալին, Բերիա, Լիգաչով» վանկարկողները, հավատացեք, կարող էին այդ աստիճան միամիտ լինել: Հանուն արդարության անպայման շեշտենք, որ վերոհիշյալ կարգախոսները վանկարկվեցին շատ քիչ, եւ ինչպես շատերն էին համոզված՝ վանկարկվում էին Կրեմլին սիրաշահելու համար:

Իսկ փետրվարի 27-ի հաջորդ օրը՝ փետրվարի 28-ին կամ 29-ին, ոչ թե հաղթեց արդարությունը, այլ հայ կոմերիտականների ակտիվ աշխատանքով ստեղծված Ադրբեջանի Սումգայիթ արդյունաբերական քաղաքում տեղի ունեցան հայկական ջարդեր: Այսպես սովետական իշխանությունը պատասխանեց հայերի պահանջ-խնդրանքին:

1988թ. աշխարհը բոլորովին այլ էր, քան այսօր, այնպես որ, չպետք է զարմանալ, որ ջարդերի մասին հայաստանցիներն իմացան միայն ջարդերից հետո: 1988-ի փետրվարին ոչ միայն ֆեյսբուք չկար, որ մի սումգայիթահայ ի լուր աշխարհի հայտներ առկա վտանգի մասին, այլ չկար համացանց, չկար էլեկտորնային փոստ: Կապի միակ միջոցը հեռախոսն էր, այն էլ միջքաղաքային կապն այնքան վատ էր աշխատում, որ չլինելու հաշիվ էր:

Այնպես որ, մի զարմացեք, որ մենք ջարդերի մասին իմացանք միայն հետո: Փետրվարի 28-ին ժողովուրդը զայրացած էր, քանի որ սովետական հեռուստատեսությամբ Ղարաբաղի մասին մի պատմական կեղծիք տարածվեց: Անկեղծ ասած, չեմ հիշում, թե ինչ էր իրենից ներկայացնում այդ կեղծիքը, բայց տպավորվել է ժողովրդի զայրույթը, ցասումը՝ ինչպե ՞ ս կարող էր սովետական հեռուստաալիքը նման կեղծիք թույլ տալ:

Մինչ ժողովուրդը սովետական տափակ հեռուստաալիքի տափակ ստերից հունից դուրս էր եկել, Սումգայիթում ընթանում էին հայկական ջարդերը: Նրանք, ովքեր չեն տեսել խորհրդային երկիրը, եւ դրա մասին հիացական խոսքեր են ասում պապի կամ տատի, հոր կամ մոր հեքիաթային պատմություններից ելնելով, պետք է իմանան, որ Սումգայիթում հայերի դաժան ջարդեր են եղել, իսկ հեռուստաալիքներով՝ այդ մասին ոչ մի խոսք:

Փոխարենը ցուցադրում էին, թե ինչպես է Կարեն Դեմիրճյանը քաղբյուրոյի անդամների հետ շրջում գյուղերում, եւ ինչպես են նրանք խոստանում խնդրին արդար լուծում տալ: Զրույցի մտերմիկ ընթացքը ցուցադրելու համար, անգամ եթեր հեռարձակվեց այն պահը, երբ Կարեն Դեմիրճյանը գյուղացիներից մեկին ասաց՝ արա ինչի չես թրաշվում:

Մարտի 2-ին սումգայիթյան ջարդերից անտեղյակ երեւանցիները հավաքվեցին Մամուլի շենքի մոտ եւ բողոքի ցույց անցկացրին: «Պրավդա» թերթում Օվչարենկոյի ստորագրությամբ հրապարակված հակահայկական ուղղվածության հոդվածը զայրացրել էր երեւանցիներին:

Ժողովուրդը ցույցի վերջում պատառոտեց կոմունիստական կուսակցության խորհրդանիշներից մեկը եւ հեռացավ: Ժողովրդին ոգեւորեց այն տեղեկությունը, որ Արցախում շարունակվում են հանրահավաքները, իսկ ամբողջ աշխարհի հայաշատ վայրերում ԽՍՀՄ դեսպանատների մոտ բողոքի գործողություններ են տեղի ունեցել:

Սումգայիթի ջարդերի մասին Հայաստանում իմացան միայն մարտի 6-ին: Այսօր շատերը դժվարությամբ կհավատան այդ փաստին, բայց սա է իրականությունը: Սովետական երկիրն այդպիսին էր: Չեռնոբիլյան աղետից հետո պայթյունի եւ ճառագայթման մասին խորհրդային ժողովուրդն իմացավ միայն դեպքից մեկ շաբաթ անց:

Ավելին, սովետական հեռուստատեսությամբ սկզբում հաղորդվեց, որ զոհվել է երկու մարդ, այն էլ ադրբեջանցի, իսկ Երեւանում լուրեր էին պտտվում, որ զոհվել է մոտ չորս հարյուր հայ:

Մարտի ութի կանանց միջազգային տոնը վերածվեց սգո երթի, որի մասնակիցները հարգեցին զոհերի հիշատակը: Երթի մասին այսքանը, քանի որ ես մասնակից չեմ եղել: Միայն հիշում եմ հորս պայծառ դեմքը, որը տուն չմտած ոգեւորված պատմեց տեղի ունեցածի մասին:

Գուցե երթն էր պատճառը, գուցե այլ պատճառներ կային, բայց խորհրդային իշխանությունները հետագա օրերին ճշգրտեցին իրենց տեղեկությունը Սումգայիթի մասին, ասելով, թե զոհվել է 26 հայ եւ երկու ադրբեջանցի:

Այսպես ավարտվեց Շարժման հերթական փուլը, իսկ հաջորդ փուլ թեւակոխեցինք մարտի 23-ին, երբ «Ղարաբաղ» կոմիտեն թռուցիկների օգնությամբ կոչով դիմեց հայաստանցիներին, ասելով, որ քաղաքում սովետական զորք է հայտնվել, եւ հորդորեց մարտի 26-ին դուրս չգալ փողոց: Եթե հիշում եք, փետրվարի 27-ին որոշում էր կայացվել հաջորդ հանրահավաքն անցկացնել մարտի 26-ին:

Միակ հուսադրող պահն այն էր, որ թռուցիկի վերջում գրված էր՝ Շարժումը չի դադարել:

Գեղամ Նազարյան

շարունակելի

Top-News.am

website by Sargssyan