Իրանում մարդատար օդանավ է կործանվել
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
«Ասեման ավիաուղիներ» իրանյան ընկերությանը պատկանող մարդադար օդանավը Թեհրանի օդանավակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով 8.55 րոպեին եւ ուղղություն վերցրել դեպի Իրանի հարավ-արեւմուտքում գտնվող Յասունջ քաղաք:
Օդանավն աղետի է ենթարկվել Սպահանի նահանգի լեռնային տեղանքում: Առայժմ փրկարարները չեն կարողանում մոտենալ աղետի ենթարկված օդանավին:
Օդանավում եղել է 66 հոգի՝ 60 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ:
Աղետը տեղի է ունեցել օդանավի օդ բարձրանալուց հիսուն րոպե անց:
Մառախուղը թույլ չի տալիս, որ ուղաթիռները եւս մոտենան աղետի վայրին:
Top-News.am