Մելանիա Թրամփը Սուրբ Վալենտինի օրն անց է կացրել ծանր հիվանդ երեխաներ հետ (Տեսանյութ)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, Սուրբ Վալենտինի օրը (կամ բոլոր սիրահարների օրը) անց է կացրել Վաշինգտոնի Բետեսդա (Մերիլենդ նահանգ) արվարձանում գտնվող Առողջապահության ազգային ինստիտուտների մանկական բաժանմունքում, որտեղ քաղցրավենիք եւ տոնական բացիկներ է պատրաստել փոքրիկ հիվանդների հետ: Առաջին տիկնոջ այցը հեռարձակվում էր տեղական հեռուստաալիքներով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Ըստ Մելանիայի պաշտոնական ներկայացուցչի՝ նա հանդիպել է մոտ 20 երեխայի հետ: