Երկրաբանները հայտնաբերել են գերհրաբուխ, որը կարող է սպանել 100 միլիոն մարդու
Կոբե համալսարանի երկրաբանները Ճապոնիայի ափերի մոտ գերհրաբուխ են հայտնաբերել, որը պարունակում է 34 կիլոմետր խորանադ մագմա, իսկ ժայթքման պարագայում կարող է 100 միլիոն մարդու կյանք խլել, հաղորդում է Scientific repots-ը։
Գիտնակններն ուսումնասիրել են Կիկայ կալդերան, որի ժայթքումը 7,3 հազար տարի առաջ բերել է Ճապոնիայի հարավում քաղաքակրթության վերացմանը։
Գիտնականներն, ուսումնասիրելով հրաբխի գմբեթը, եկել են այն եզրակացության, որ այն լայնանում է։ Սա, նրանց կարծիքով, կարող է հզոր ժայթքմամբ ավարտվել, որն էլ կառաջացնի ցունամի՝ ունակ հասնել Չինաստան, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներ։
Բացի այդ, օդ կարտանետվի մեծ քանակությամբ փոշի, որն էլ Ճապոնիայի մի քանի շրջաններում կբերի «հրաբխային ձմռան»։ Գիտնակնների հաշվարկներով՝ այսպիսի զարգացումների հավանականությունը 1 տոկոս է կազմում։