Թուրքիայում քրդական կուսակցության գրասենյակի վրա զինված հարձակում է տեղի ունեցել
Թուրքիայում Շերեֆլիքոչհիսարի շրջանում փետրվարի 14-ի երեկոյան քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության շենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Շերեֆլիքոչհիսարի շրջանում երկու անձ հրազենից կրակել են HDP-ի գրասենյակի պատուհաններին։ Կրակոցների հետեւանքով ոչ մեկ չի տուժել, քանի որ գրասենյակում այդ ժամին մարդ չի եղել։
Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հարձակման մեջ կասկածվողներին։